Միության սիրելի անդամներ,
սիրելի բարեկամներ,
Օրհնյալ Սուրբ Ծնունդ և ուրախ ամանոր ենք ցանկանում բոլորին: Թող 2017 թվականը բոլորի համար լինի առողջության, երջանկության և հաջողություններով լի տարի: Օգտվելով առիթից՝ հրավիրում ենք բոլորին ՀԵՄԱ հ/կ-ի Սբ. Ծննդյան և Ամանորի տոնակատարությանը: Այս անգամ մեր սիրելի բարեկամներ Ասատուր Բալջյանը և Գայանե Խաչատրյանը պատրաստել են հաճելի անակնկալ բոլորի համար. ՀԵՄԱ հ/կ աշակերտների կատարմամբ Դուք ականատես կլինեք Հիսուս Քրիստոսի ծննդյան երաժշտական բեմականացմանը: Տոնակատարությունը տեղի կունենա.
կիրակի օրը, 08.01.2017թ.-ին, ժամը՝ 15.00-ից
<<Ամենափրկչի>> (Erlöserkirche) եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43, 10317 Berlin-Lichtenberg
Մեր պատվավոր հյուրերն են. պ.-ն Մարտին Պետցոլդը, Գերմանական Բունդեսթագի պատգամավոր պ.-ն Աշոտ Սմբատյանը, ՀՀ դեսպան ԳԴՀ-ում պ.-ն Արթուր Աբրահամը, բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն: Երաժշտական բեմականացումից հետո միասին կտեղափոխվենք հարևան շենք՝ Սբ. Ծնունդն ու Ամանորը միասնաբար տոնելու ճոխ հայկական ամանորյա սեղանի շուրջ: Բոլորին մաղթում ենք սրտանց բարի՛ գալուստ:
Տոնական բարեողջույններով՝
Վարչություն