Միության սիրելի անդամներ,
սիրելի բարեկամներ,
Մոտենում է Նոր Տարին՝ 2020 թվականը: Շատերն անհամբեր սպասում են տոնական միջոցառումներին, իսկ մենք մեր հարկի տակ ավանդաբար այն կտոնենք Ամանորի հին տոմարով՝ հունվարի 12-ին: Օգտվելով առիթից՝ հրավիրում ենք բոլորին ՀԵՄԱ հ/կ-ի Սբ. Ծննդյան և Ամանորի տոնախմբությանը: ՀԵՄԱ հ/կ աշակերտների կատարմամբ Դուք ականատես կլինեք մեր ուսուցչական անձնակազմի ջանքերով նախապատրաստած մի երաժշտական բեմականացմանը, ապա ամանորյա ասմունքի, երգչախմբային կատարումների և ելույթների օգնությամբ միասին կնշենք այս տարվա նորամուտը: Տոնակատարությունը տեղի կունենա.
կիրակի օրը, 12.01.2020թ.-ին, ժամը՝ 15.00-ից
<<Ամենափրկչի>> (Erlöserkirche) եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43, 10317 Berlin-Lichtenberg
Մեր պատվավոր հյուրն է Գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր պրոֆ. դր. Մարտին Պետցոլդը: Երաժշտական բեմականացումից հետո միասին կտեղափոխվենք հարևան շենք՝ Սբ. Ծնունդն ու Ամանորը միասնաբար տոնելու հայկական ամանորյա խորովածի տոնական սեղանի շուրջ: Որպեսզի ուտեստների տեսականիով հարուստ սեղանի շուրջ հավաքվենք, խնդրում ենք Ձեզ հետ լրացուցիչ բերել ցանկացած ուտելիքներ, աղցաններ, թխվածքներ և խմիչքներ:
Մուտքը ՝ 10,00 Եվրո/անձը:
Բոլորին մաղթում ենք սրտանց բարի՛ գալուստ:
Տոնական բարեողջույններով՝
Վարչություն