Սիրելի հայրենակիցներ,
սիրելի բարեկամներ,
Սիրով հրավիրում ենք հունիսի 13-ին, ժամը՝ 14․00-ից սկսյալ, «Փրկչի» եկեղեցու բակում, հասցեն՝ Nöldnerstrasse 43, 10317 Բեռլին, մասնակցելու արդեն սովորույթ դարձած ավետարանական մեր հյուրընկալ համայնքի հետ միասին տոնվող ավետարանական Պաուլ Գերհարդտի անվան ամառային հանդիսությանը։ Այս տարի յուրահատուկ է այն բանով, քանի որ 2026 թվականը հայտարարվել է Պաուլ Գերհարդտի տարի։
Սովորույթի համաձայն՝ մեր միությանը տրամադրվում է առանձին հայկական տաղավար, որտեղ ՀԵՄԱ անդամները և Բեռլինի հայկական դպրոցի ծնողները կառաջարկեն հայկական ուտեստներ, խմիչքներ, գինիներ, ինչպես նաև հայարվեստի ձեռագործ աշխատանքներ։ Նվիրատվությունից առաջացած գումարը կտրամադրվի միության և Բեռլինի հայկական դպրոցի նյութական կարիքներին։
Ժամը 15․30-ին պարային մեկ համարով ելույթ կունենան ՀԵՄԱ կից Բեռլինի հայական դպրոցի օրիորդ սաները՝ պարուսույց Անահիտ Հակոբյանի համադրությամբ։
Սիրով սպասում ենք Ձեր այցելությանը։
ՀԵՄԱ հ/կ Վարչություն