IMG-LOGO

Եվս մեկ վստահելի գործընկեր մեզ համար՝ Օրանկեզեեյի անվան դպրոց

30-04-2023
IMG

2023թ․-ի ապրիլի 30-ից ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցը 4 ամիս օնլայն հարթակով դասավանդելուց հետո վերստին գտավ վստահելի գործընկեր, որն Konrad-Wolf-Strasse 11, 13055 Berlin հասցեում գտնվող իր Օրանկեե լճի անվան դպրոցի դասասենյակներն է տրամադրում մեր սաների ուսուցման համար։

Պարոն պրոֆ․ դր․ Մարտի Պետցոլդի գործուն աջակցությամբ և Օրանկեե լճի անվան դպրոցի տնօրեն պարոն Գուիդո Ռիխտերի ընդառաջմամբ նորակառույց այդ գերհարմարավետ դպրոցի 3 դասասենյակներ անվճար հիմունքներով տրամադրվել են Բեռլինի Հայկական կիրակնօրյա դպրոցի սաներին իրենց հայերենի, երգեցողության, պարի և կերպարվեստի դասաժամերն անցկացնելու նպատակով։

 

Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը պարոնայք պրոֆ․դր․ Մարտին Պետցոլդին և Գուիդո Ռիխտերին իրենց աջակցության համար։

 

Հարգանքներով՝

 

ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ