Սիրելի հայրենակիցներ,
սիրելի քույրեր եւ եղբայրներ,
հարգելի բարեկամներ,
Դուք բոլորդ հետևել եք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում վերսկսված պատերազմական գործողությունների մասին։ Շատ մարդիկ են տուժվում այս պատերազմից, և մենք կուզենայինք օգնել նրանց։
Դրա համար մենք, համագործակցելով Բեռլինի Եկեղեցական և Մշակութային Հայ Համայնքի հետ միասին, ունենք Ձեր աջակցության կարիքը։
Շտապ անհրաժեշտ են հետևյալ բժշկական օժանդակ իրերն ու դեղամիջոցները (խնդրում ենք հանձնել միայն լիարժեք փաթեթներով կամ տուփերով ժամկետի մեջ).
| ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ | |
| Բինտ | հատ |
| Բամբակ | տուփ |
| Թանզիֆ (ստերիլ) | մետր |
| Թանզիֆ (ոչ ստերիլ) | մետր |
| Ֆուրացիլինի լուծույթ 0.0002% | լիտր |
| H2O2 3% | լիտր |
| Քլորհեքսիդին 0.05% | լիտր |
| Բետադին | լիտր |
| Հակագանգրենոզ շիճուկ | |
| Բորաթթվի 3% լուծույթ | լիտր |
| Լևոմեկոլ | տուփ |
| Բետադինի քսուք | տուփ |
| Բանեոցին քսուք | տուփ |
| Բետաֆուցին քսուք | տուփ |
| Ձեռնոցներ ոչ ստերիլ | հատ |
| Ձեռնոցներ ստերիլ | հատ |
| Դիմակներ | հատ |
| Միանգամյա օգտագործման գլխարկներ | հատ |
| Միանգամյա օգտագործման ստերիլ խալաթներ | հատ |
| Ձեռքերի ախտահանման հեղուկ | լիտր |
| Սպիրտ | լիտր |
| Ախտահանող հեղուկներ (խտանյութ) | լիտր |
| Կենտրոնական երակային կաթետրը ֆիքսելու համար կպչուն սպեղանի | հատ |
| Կենտրոնական երակային կաթետր | հատ |
| Պերիֆերիկ երակային կաթետր | հատ |
| Լեյկոպլաստ | հատ |
| Մկրատներ ուղիղ սայրերով | հատ |
| Մկրատներ թեք սայրերով | հատ |
| Ունելիներ անատոմիական | հատ |
| Ունելիներ վիրաբուժական | հատ |
| Ունելիներ պաթանատոմիական | հատ |
| Ունելիներ միկրովիրաբուժական | հատ |
| Նշտարի սայր (N11) | հատ |
| Նշտարի սայր (N15) | հատ |
| Նշտարի սայր (N22) | հատ |
| Նշտարի բռնակ մեծ | հատ |
| Նշտարի բռնակ փոքր | հատ |
| Բիքսեր (12սմ շառավղով) | հատ |
| Կարանյութ չներծծվող (3.0-4.0) | տուփ |
| Թոքերի արհեստական ապարատ | հատ |
Բացի այդ, մենք ունենք Ձեր աջակցության կարիքը նաև հիշյալ բժշկական պարագաները հավաքելու և տեղափոխելու հարցում։ Եթե Դուք կուզենաք աջակցել նշված իրերով, ապա խնդրում եմ հանձնեք դրանք հնարավորինս շուտ
Behaimstarsse 22, 10585 Berlin (բաց է ամեն օր, ժամը՝ 09.00-ից մինչև 20.00)
հասցեում։ Եթե Դուք ուզում եք աջակցել իրերը հավաքելու և տեղափոխելու հարցում, ապա խնդրում ենք դիմել Բեռլինի հոգևոր հովիվ Հայր Եղիշե Ավետիսյանին 0152 05 34 68 78 հեռախոսահամարով։
Խորապես շնորհակալ ենք։
Վարչություն