IMG-LOGO

«Հայաստան․ թովչանք և բռնություն. բնապատկերների և պատերազմի հետքերով նկարներ» խորագրի ներքո ցուցահանդեսը

30-08-2020
IMG

 

 

Օգոստոսի 9-ին Բեռլինի Պանկով շրջանի Wolf & Galentz պատկերասրահում բացվեց «Հայաստան․ թովչանք և բռնություն. բնապատկերների և պատերազմի հետքերով նկարներ» խորագրի ներքո ցուցահանդեսը։

 Ցուցահանդեսի տեղի ունեցավ հետևյալ գործընկերների մասնակցությամբ․


- Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ/ ՀԵՄԱ  (www.aeae.eu)


- ՀՀ նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի նախագահ, Տավուշի Հոգևոր Վերծնունդ Հիմնադրամի տնօրեն արվեստագետ-նկարիչ Արմինե Թումանյան


- Պատկերասրահ Wolf&Galentz


  Համադրող՝ Արչի Գալենց

 

Հյուրերին ողջունելուց հետո ցուցահանդեսի համադրող Արչի Գալենցը խոսքը փոխանցեց ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ պարոն Միքայել Մինասյանին, ով արտահայտիչ կերպով ներկայացրեց բնության և հայկական ճարտարապետության ներդաշնակ արարչագործությունն՝ այն հակադրելով պատերազմի թողած ավերիչ հետքերի հետ։ Այնուհետև պարոն Մինասյանը խոսեց կորոնավիրուսի պատճառով ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի մասին և առանձնացրեց հայերի ունեցած կրկնակի դժվարությունները՝ հիշատակելով հայ-ադրբեջանական Տավուշի սահմանամերձ բախումների և Լիբանանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով բազմաթիվ հայորդիների մահվան, վիրավորման և անհետացման դեպքերի մասին։ Պարոն Մինասյանը կոչ արեց այս դժվար ժամանակներում առավել քան միասնական լինել և օգնել միմյանց։ Ցուցահանդեսի երաժշտական շրջանակումը կատարեց երիտասարդ խոստումնալից ջութակահար Դավիթ Խաչատրյանը, ով շատ հուզիչ կերպով երկու համարներով կատարեց Կոմիտասի «Ծիրանի ծառ» և «Կռունկ» գործերը։ Ապա պարոն Միքայել Մինասյանը խոսքը կրկին փոխանցեց ցուցահանդեսի համադրող պարոն Արչի Գալենցին, ով շեշտեց, որ այս ցուցահանդեսը մի ինքնաբուխ հակազդեցության արդյունք է, հակազդեցություն ընդդեմ հարավային Կովկասում Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի՝ իր հարևան երկիր Հայաստանի Հանրապետության դեմ։ 

Աստեղ 30 տարուց ի վեր չի տիրում խաղաղություն և բանական համակեցություն։ Օրակարգում են ատելությունն ու բռնությունը։ Նույնիսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը, որն Ադրբեջանին մշտապես ներկայացնում է որպես «Թուրքիայի քույր», վերջերս կոչ էր անում երկու երկրների ժողովուրդներին Կովկասում իրենց «նախնիների» առաքելությունը հասցնել վերջնական ավարտին։ 1915թ․-ի Հայոց Ցեղասպանության վերքերը, որոնք առ այսօր մնացել են չապաքինված, իսկ Ցեղասպանությունը ժխտվում է ոճրագործների սերունդների կողմից, բացահայտորեն արհամարվում են և դրանով էլ այդ վերքերը կրկին ու կրկին պատառոտվում են ։

Հայաստանն ընկած է բազմաթիվ մշակույթների խաչմերուկում և նա դրանց նկատմամբ զարգացրել է իր սեփական ընկալումը։ Նաև լանդշաֆտային գեղանկարչության մեջ ճանաչելի է նրա ինքնաձեռ դրոշմը։ Մոտիկի և հեռվի, խտացված գույների և հանգիստ հայացքի միջև առանձնահատուկ դիալեկտիկան ստեղծել է հայկական կերպարվեստում սեփական էսթետիկա։ Նույնիսկ լերկ լեռնաշխարհի գովերգումը տեսողական կերպարվեստում վերածվել է մի ուրույն սեփական ոճի։

 

Այս ցուցահանդեսը ներկայացնում է բեռլինյան անհատական հավաքածույից բնապատկերների մի ընտրություն։ Այստեղ կարելի է տեսնել այնպիսի հայտնի վարպետների գործեր, ինչպիսիք են Սեդա Բեկարյանը, Հովհաննես Զարդարյանը, Խաչատուր Եսայանը, Մհեր Աբեղյանը, Հակոբ Հակոբյանը, Հենրիխ Սիրավյանը, Ալբերտ Ծովյանը, Հարություն և Արմինե Կալենցները և այլն։

Յուղանկարներին, ակվարելներին և գծանկարներին որպես այլընտրանք ներկայացված են նաև հայտնի լուսանկարիչ, Երևանում Փարաջանովի թանգարանի հիմնադիր և տնօրեն Զավեն Սարգիսյանցի հայտնի լադշաֆտային լուսանկարները։ Զավեն Սարգիսյանցը լուսանկարում և ցուցադրում է իր գործերը 30 տարուց ի վեր միջազգային ցուցահանդեսներում։ Իր լանդշաֆտային լուսանկարների թվին է պատկանում Խորանաշատի վանքը Տավուշի մարզում, որը կառուցվել է 13-րդ դարում։ Միայն անցած տարի այն ազատագրվել է դիպուկահարների կրակից և միայն երկու տասնյակ տարուց հետո այն կրկին դարձել է հանրության համար հասանելի։

 

Ցուցահանդեսում  ներկայացված են նաև Դավիթ Բանուչյանի, Կարեն Մինասյանի և Հարություն Չոբանյանի մի շարք լուսանկարներ, որոնք փաստագրում են բնակեցված այդ սահմանամերձ գոտում հրետանային կրակոցների հետքերը։ Այս նկարներն արված են 2016թ․-ին, երբ Հայաստանի այս սահմանամերձ գոտին, ինչպես նաև Արցախի շփման գծի ողջ երկայնքով, հայկական բնակավայրերը ենթարկվեցին հարձակման, իսկ այս ամռանը Հայաստանի Տավուշի մարզի մերձսահմանային վայրերում կրկին բռնկվեցին մարտեր։ Այս նկարները մեզ տրամադրել է Տավուշի Հոգևոր Վերածնունդ Հիմնադրամը։ Գեղանկարների և լուսանկարների այս հակադրությունը գամում է մեր հայացքը թովչանքի և բռնության վրա, որոնք Տավուշի սահմանամերձ գոտում դեռ որոշում են կյանքի առօրյա ռիթմը։

Ցուցահանդեսը հնարավոր է դարձել կազմակերպելու Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ և Տավուշի Մարզի Արվեստագետների Միության համագործակցության շնորհիվ։

 

Ցուցահանդեսի հանդիսավոր փակումը տեղի ունեցավ օգոստոսի 30-ին պատվավոր հյուր ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան պրոֆեսոր Հանս Յոխեն Շմիդտի ներկայությամբ։ Փակման արարողության ժամանակ մեկ անգամ ևս գերմանացի բազմաթիվ հետաքրքրասեր հայ արվեստի երկրպագուներ խնդրեցին համադրողին և պարոն Մինասյանին մանրազնին բացատրել ցուցահանդեսի էությունը, որին ընդառաջեցին վերջիններս։

 

Ավելին ցուցահանդեսի մասին կարող եք գտնել ներփակ ներդիրում։

Տեսադարան