Օգոստոսի 9-ին Բեռլինի Պանկով շրջանի Wolf & Galentz պատկերասրահում բացվեց «Հայաստան․ թովչանք և բռնություն. բնապատկերների և պատերազմի հետքերով նկարներ»խորագրի ներքո ցուցահանդեսը։ Այն տեղի ունեցավ Տավուշի Հոգևոր Վերծնունդ Հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Վերջինս մեզ տրամադրեց 2020թ․-ի հուլիսին ադրբեջանցիների կողմից Տավուշի մարզի բնակավայրերի գնդակոծության և 2016թ․-ին Արցախի Հանրապետության բնակավայրերում քառօրյա պատերազմի հետևանքով ավերածությունների լուսանկարները։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Տավուշի Հոգևոր Վերծնունդ Հիմնադրամի տնօրեն տիկին Արմինե Թումանյանին արգասաբեր համագործակցության համար։