Այս տարվա գերմահայկական մշակույթային օրերի ավարտից հետո հուլիսի 1-ին Բեռլինի Լիխտնբերգ շրջանի Ամենափրկիչ եկեղեցում ևս մեկ անգամ տեղի ունեցավ հիասքանչ մշակույթային միջոցառում: Այս անգամ առիթը Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաների ելույթն էր՝ համեմված հայ երգարվեստի գոհարների անզուգական կատարմամբ: Միջոցառումը նվիրված էր Էրեբունի-Երևանի 2800 ամյակին: Այն կազմակերպել էր ՀԵՄԱ հ/կ-ն՝ երկօրյա այցով Բեռլինում հյուրնկալելով Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաներին, ուսուցիչներին և ծնողներին: Հանդիսատեսը հուզմունքով վայելում էր մանուկների և պատանիների հասուն կատարումները, նրանց տաղանդը անչափելի էր, կատարյալ և նրբագեղ՝ վայել ամենապահանջված բեմին ու հանդիսատեսին: Համերգի ավարտից հետո գեղ. ղեկավար Մոնիկա Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ՀԵՄԱ կազմակերպությանը՝ հանձնելով վերջինիս Երևան քաղաքի Արբակիր համայնքի թաղապետարանի կողմից շնորհակալագիր:
---
ՏԵՍԱԴԱՐԱՆ
Վոկալ մենակատարումներ.
Pietro Labriol: “Welle, Welle” Izabella Brutyan
Enrico Cannio: “Adieu, Carme“ Vivian Gharibyan
Franz Weckerlen: “Serenade” Kristina Zakaryan
Drigo: “Serenade” Karine Avetisyan
Komitas: “Kranich”
Augustin Lara: “Granada” Narek Sahakyan
Երգչախմբային կատարումներ.
Komitas: “Tanzlieder des armenischen Bauers” – Vokal Quintett
Komitas: “Schwalbe” - K. Zakaryan, I. Brutyan, V. Gharibyan
Alexej Hekimian: “Guter Storch” – V. Gharibyan, K. Avetisyan
Armenisches Volkslied “Nubar-Nubar” - Vokal Quintett
Franz Lehar: “Lippen schweigen” – N․ Sahakyan, K․Zakaryan
Vincenzo di Chiara: “Die Spanierin” – N. Sahakyan, I. Brutyan
Դաշնամուրային կատարումներ.
Georgi Sarajyan: “Lied ohne Worte” Anna Nazaryan
E. Abrahamyan: “ Prelude mi bemol major” Hasmik Manukyan
E. Abrahamyan: “ Prelude si major” Hasmik Manukyan
Georgi Sarajyan: “Lied-Etüde“
Arno Babajanyan: “Humoreske” Garnik Hayrapetyan
Քանոն.
Johannes Brahms: “Ungarischer Tanz”
Volkstanzmelodie: “Erzrums Schlaflied” Meri Mikayelyan
Սանտուր.