2022թ․-ի ապրիլի 24-ին Բեռլինի հայ հանրությունը Բեբելի հրապարակում գտնվող Սբ․ Հեդվիգի եկեղեցական տաճարին կից Հայկական Խաչքարի մոտ իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապալցությամբ։
Միջոցառումը սկսվեց 1 րոպե լռությամբ։ Միջոցառման բացումը կատարեց ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ Միքայել Մինասյանը։ Վերջինս ակնարկով կատարեց ամփոփ պատմական նկարագրություն, արեց համեմատություններ 20-րդ դարի սկզբին ծավալված իրադարձությունների և այսօրվա Հայաստանում և Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ, շեշտեց այսօրվա սպառնալիքներին դիմակայելու համար համայն հայության միաբանության կարևորությունը և կոչ արեց հավաքված հայրենակիցներին և բարեկամներին ավելի սերտ և ավելի ինտենսիվ կերպով համախմբվել տարաբնույթ հայանպաստ և հայրենանպաստ ծրագրերի ու ձեռնարկների շուրջ։
Ապա Հայկական դպրոցի սաները ելույթ ունեցան արտասանությամբ։
Խոնարհումով ներկաների կողմից դրվեցին ծաղկեպսակներ խաչքարի դիմաց՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։