IMG-LOGO

Աղոթքի ժամ և հիաշատակի արարողություն Բեռլինում՝ նվիրված 1915թ.-ի Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

25-04-2018
IMG

2018թ.-ի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 103 ամյակի առթիվ Բեռլինի Միտտե շրջանում գտնվող Սբ. Հեդվիգի անվան եկեղեցական տաճարի մոտ կանգնեցված հայկական խաչքարի մոտ անցկացվեց աղոթքի ժամ և ապա հիշատակի օրն իր շարունակությունը գտավ Բեռլինի քաղաքապետարանի, այսպես կոչված կարմի խորհրդարանի, շենքում: Միջոցառումը կազմակերպվել և անցկացվում էր Գերմանիայում ՀՀ դեսպանատան կողմից Բեռլինի Հայ Համայնքի, Բեռլինի Եկեղեցական և Մշակույթային Հայ Համայնքի, ինչպես նաև Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիայի հետ համագործակցությամբ: Խաչքարի մոտ Գերմանիայի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի Առաջնորդ վարդապետ Հայր Սերովբե Իսախանյանը Բեռլինի և Հյուսային Գերմանիայի հոգևոր պատասխանատու քահանա Տեր Գնել Գաբրիելյանի հետ միասին «Հայր մեր...» աղոթքով բացեց աղոթքի ժամը և Ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար անցկացրեց Հսկում: Ապա ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցի սաների երգչախմբային կատարմամբ հնչեցին «Ամեն Հայի սրտից բխած...» և «Կիլիկիա» երգերը: Սաները գերմաներեն լեզվով արտաբերեցին Ներսես Շնորհալու աղոթքներից հատվածներ:

Հիշատակի համար աղոթքի ժամից անմիջապես հետո հավաքված հյուրերը տեղափոխվեցին Բեռլինի քաղաքապետարանի շենք, որտեղ հրավիրված պատվո հյուրերը՝ Գերմանական Բուդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուն և Ֆրայբուրգի Համալսարանի Եվրոպայի Նոր և Նորագույն Պատմությունների ամբիոնի տնօրեն պրոֆ. դր. Յորն Լեոնհարդը իրենց ելույթներով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը և կատարեցին պատմական էքսկուրս դեպի 20-րդ դարի սկիզբ: Միջոցառումը վարեց պրոֆ. դր. տիկին Էլկե Հարտմանը, իսկ երաժշտական ձևավորումը կատարեցին ջութակահար Դիանա Ադամյանը և դուդուկահար Հարություն Չկոլյանը:  

 

ՏԵՍԱԴԱՐԱՆ

Բեռլինի Հայկական Դպրոցի սաների ելույթը

Տեսադարան