IMG-LOGO

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԲԱՆԱՍՏԵՂԾ ԹՈԻՄԱՆՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ «ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ»

04-06-2019
IMG

2019թ.-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Oրերի շրջանակում ավանդույթ դարձած տարվա ծրագրերից մեկը նվիրված էր ՀԵՄԱ հ/կ Բեռլինի Հայկական Դպրոցի սաներին, ովքեր էլ անցկացրեցին այդ ծրագիրը։ Այս տարվա հունիսի 1-ին մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150 ամյակի կապակցությամբ Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը ՀԵՄԱ հ/կ Բեռլինի հայկական դպրոցի սաները ներկայացրեցին հայ մեծանուն հեքիաթագրի «Պոչատ աղվեսը», «Ոսկու կարասը» և «Սուտասանը» հեքիաթների թատերական բեմականացումը։

Մանկապատանեկան այս ծրագիրն իր ողջույնի խոսքով բացեց ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ Միքայել Մինասյանը՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի բոլոր հովանավորներին, աջակիցներին և բարերարներին:

Հանդիսավոր արարողությանը ներկա էր Հայաստանից ժամանած պատվավոր հյուր, ՀՀ նախկին վարչապետ (1999-2000թ.թ.) պարոն Արամ Սարգսյանը, ում ուղեկցում էին իր տիկինը և եղբորորդին։ Նա ողջունեց հյուրերին՝ շեշտելով այսպիսի մանկապատանեկան միջոցառումների կարևորությունը հայապահպանման և հատկապես հայեցի կրթության և դաստիարակության գործում, ինչպես նաև գերմանա-հայկական բարեկամության խորացման մեջ:  

Որոշ տեղեկություններ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կայնքի և գործունեության մասին: Հովհաննես Թումանյանին կոչում են Հայոց մեծանուն բանաստեղծ, ով իր մայրենի լեզվով և ազգային մտածելակերպով ստեղծագործել է բազում բալլադներ, պոեմներ, պատմվածքներ, չափածո ստեղծագործություններ և հատկապես հեքիաթներ։ Հեքիաթները նա ոչ միայն ստեղծագործում էր, այլ նաև թարգմանում այլ լեզուներից։ Թումանյանը առանձնահատուկ կապ ուներ գերմաներեն լեզվի և գրականության հետ, ինչն էլ օրինակ նրան ոգեշնչել է հայերենով թարգմանել Յ.Վ. Գյոթեյի «Թափառաշրջիկի գիշերաերգը» և «Կարմիր վարդը» բանաստեղծությունները։ Նա գերմաներենից հայերեն նաև թարգմանել է Գրիմմ եղբայրների հեքիաթներից օրինակ՝ «Գայլը և յոթ այծիկները»։ Թումանյանի հեքիաթների հերոսներին ճանաչում է գրեթե ամեն մի հայ երեխա։ Բանաստեղծն ինքը շատ էր սիրում երեխաներին և անձամբ ուներ տաս զավակ։ Երբ նա նոր հեքիաթ էր գրում, այն սկզբից ընթերցում էր իր երեխաների համար։  Այս իսկ պատճառով Թումանյանի ստեղծագործական կյանքում հեքիաթներն ունեն իրենց յուրահատուկ տեղը։ Թումանյանի ապրած տարիներին հայ ժողովուրդը տեսել է բազում զրկանքներ ու տառապանքներ, ջարդ ու սով, սակայն իր հեքիաթներում միշտ հաղթում է բարին և արդարը։ Նրա հեքիաթներն ունեն համեմատական բարոյականության համատեքստ։ Օրինակ՝ «Անհաղթ աքլորը» հեքիաթը մի յուրատեսակ համեմատություն է հայի հավաքական բնավորության կերպարի՝ բարձրախոս, հպարտ, մի փոքր գլուխ գովացող, պարտությունների նկատմամբ միշտ դիմակայող, որոնք նա վերջում վերածում է հաղթանակի և հենց դրանով էլ դառնում է ավելի կենսունակ ու բոլոր տեսակի դժբախտությունները հաղթահարող։ ՀԵՄԱ հ/կ Բեռլինի Հայկական դպրոցի աշակերտ-աշակերտուհիների կողմից ներկայացվող մանկա-պատանեկան այս ծրագրի շրջանակում Դյուսելդորֆ քաղաքից ժամանած բանաստեղծուհի և թարգմանչուհի տիկին Ագապի Մկրչյանը կներկայացնի իր նորընծա «Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուի» գերմաներեն թարգմանությունը։ Համագործակցելով պարոն Հելմուտ Մալոնեկի հետ՝ նա հայերենից գերմաներեն է թարգմանել թումանյանական 20 հեքիաթներ։ Գրքի շնորհանդեսին ուղեկցում է գրքում պատկերազարդված նկարներիշրջիկ ցուցահանդեսը։ Իսկ Վիզբադենի և Հայաստանի գերմանացի և հայ դպրոցականները նկրաչության ժամերին իրենց պատկերացումներով նկարել են այդ հեքիաթներից դրվագներ։  

2019Թ.-Ի ԲԵՌԼԻՆԻ ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈԻԹԱՅԻՆ ՕՐԵՐԸ ԲԵՌԼԻՆԻ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ ՇՐՋԱՆԻ ԲՅՈՒՐԳԵՐՄԱՅՍՏԵՐ ՄԻԽԱՅԵԼ ԳՐՈԻՆՍՏԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈԻՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ (2012-17Թ.Թ.) ՊՐՈՖԵՍՈՐ ԴՈԿՏՈՐ ՄԱՐՏԻՆ ՊԵՏՑՈԼԴԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈԻԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԵՎ ԲԵՌԼԻՆԻ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ ՇՐՋԱՆԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ, ԿԱՐԼՍՀՈՐՍՏ ՇՐՋԱՆԻ ՄՇԱԿՈԻՅԹԻ ՏԱՆ ԵՎ ՀՀ ՍՓՅՈԻՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅԱՆ ԲԱՐԵՀԱՃ ԱՋԱԿՑՈԻԹՅԱՄԲ  

 

ՏԵՍԱԴԱՐԱՆ

Հովհաննես Թումանյանի <<Ոսկու կարասը>>, <<Սուտասանը>> և <<Պոչատ աղվեսը>> հեքիաթների բեմականացումը ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցի սաների կողմից

Բեռլինի Հայկական դպրոցի սաների երգչախմբային կատարում և <<Հովհաննես Թումանյանի հեքիաթները>> գրքի թարգմանության ներկայացումը թարգմանիչ տիկին Ագապի Մկրտչյանի կողմից

Պատկերասրահ

Տեսադարան