IMG-LOGO

Սյունիքի սահմանամերձ դպրոցների համար բնեղեն նվիրատվություններով օգնություն

15-02-2023
IMG

Հաշվի առնելով Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված ծանր իրավիճակը՝ ՀԵՄԱ հ/կ վարչությունը որոշեց համագործակցելով Հայաստանի «Անմար Կրակներ» ՀԿ-ի հետ, Ներքին Խնձորեսկ, Բռնակոթ և Տեղ գյուղերի դպրոցներին մատակարարել  էլեկտրաէներգիա արտադրող երեք գեներատորներ։ Այդ նպատակով վարչությունը միության սեփական պահուստային ֆոնդից հատկացրեց 1250 եվրո ձեռք բերելու էլեկտրաէներգիա արտադրող երեք գեներատորներ՝ Hittenberg (1 հատ՝ 8500 Վտ) և Einhell (2 հատ՝ 2600 Վտ) ապրանքանիշերի։ Վերոնշյալ էլեկտրաէներգիայի արտադրող գեներատորները Հայաստան են տեղափոխվել Գերմանիայում ՀՀ դեսպանության օգնությամբ և հանձնվել մեր գործընկեր «Անմար Կրակներ» կազմակերպությանը, որի օգնությամբ էլ դրանք տրամադրվել են վերոնշյալ դպրոցներին։

Ուրախ ենք, որ էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով աշակերտները կարող են իրենց պարապմունքները շարունակել լուսավոր դասարաններում։

 

Հարգանքներով

 

Վարչություն