Հարգարժան տիկնայք և պարոնայք,
սիրելի նվիրատու բարերարներ,
Ադրբեջանական զինված ուժերի կողմից արցախահայերի դեմ իրականացված դաժան էթնիկ զտումների պատճառով շուրջ 120․000 անձիք, թողնելով իրենց տները և ամբողջ ունեցվածքը, փախել և եկել են Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունը փախստականների այսպիսի մեծ հոսքի առկայությամբ ի վիճակի չէր միայնակ այսչափ թվով մարդկանց ընդունելու և հարկ ու պատշաճի հոգալու նրանց մասին, եթե չլինեին հայաստանցի մեր հայրենակիցների պատրաստակամությունը՝ այս մարտահրավերի մեծ մասն ստանձնելու, ինչպես նաև հայկական սփյուռքի անընդհատ ցուցաբերվող դրամական և իրեղեն նվիրատվությունները։
Որպեսզի մարդկանց ապահովեինք կյանքի համար անհրաժեշտ սնունդով, ձմեռային տաք հագուստով և այլ պարագաներով, այստեղից ՀԵՄԱ հ/կ վարչությունը նույնպես կազմակերպեց դրամահավաք, որին արձագանքեցին բազում գերմանացի մեր բարեկամներ և գերմանահայ մեր հայրենակիցներ։ Շուրջ 2․500 եվրո հավաքված դրամական նվիրատվությունը փոխանցվեց «Անմար կրակներ» ռազմա-հայրենասիրական հասարակական կազմակերպությանը, որը համագործակցելով Երևանում գտնվող «Պատրիոտ Դաշինք» հասարակական կազմակերպության հետ՝ համատեղ ապահովեցին Արցախից տեղահանված և Գյումրիում տեղավորված մոտ 31 ընտանիքների սննդի փաթեթներով և ձմեռային տաք հագուստով։
Ընդհանուր արժողությամբ 15․500ՀՀԴ (մոտ 35եվրո) սննդի 1 փաթեթի մեջ մտնում էին․
1կգ ալյուր,
1կգ շաքարավազ,
500գ ոսպ,
1 կգ բրինձ,
1կգ ձավար,
1կգ հունական ձավար (գրեչկա),
5 տուփ տարբեր տեսակի մակարոններ,
1 լիտր ձիթապտղի յուղ,
500գ կարագ,
2 տուփ քաղցր կաթ,
500գ կոնֆետների տեսականի
1 բանկա պահածոյացված սիսեռ
1 բանկա պահածոյացված եգիպտացորեն
2 բանկա պահածոյացված ապուխտ,
500գ սուրճ
1 կգ երշիկ
31 ընտանիքների համար ցուցաբերված սննդային օգնության ընդհանուր գումարը կազմել է 480․500ՀՀԴ (մոտ 1.130,00 եվրո)։
Այս ընդհանուր 2․500 եվրո փոխանցված գումարից ձեռք են բերվել նաև տաք վերարկուներ, գլխարկներ և ձեռնոցներ, որոնք տրվել են Երևանում տեղավորված շուրջ 16 արցախցի տեղահանված փաստականների։
«Պատրիոտ Դաշինք» հասարակական կազմակերպությունը վերոնշյալ այս գումարից հատկացրել է նաև տեղահանված արցախցի շուրջ 8 երեխաների համար կազմակերպվող դպրոցական կրթական ծրագրին՝ վճարելով տեղի վարձը և ուսուցչի հոնորարը։ Այս բոլորի հավաքական գումարը կազմել է 595․000ՀՀԴ (մոտ 1․400,00 եվրո)։
Կից ներկայացնում ենք վերջիններիս տված հաշվետվական գրությունները և շնորհակալագրերը։
Այստեղ առանձնապես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել գերմանացի մեր բարերարներ Անգերմյունդե շրջանի ավետարանական եկեղեցու պատվելի Յոնաթան Շմիդտին, Բեռլինի Պաուլ Գերհարդի անվան եկեղեցու պատվելի Լենհարդտ Շիրրին և դր․ Կարլ Ավգուստ Քրիստոֆ Դումռաթին իրենց մարդասեր մոտեցման և առատաձեռն նվիրատվության համար, ինչպես նաև մեր սփյուռքահայ բազում նվիրատուներին իրենց անմնացորդ նվիրվածության համար։
Երախտագետիորեն բարեմաղթելով՝
ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ