Սիրելի հայրենակիցներ,
հարգարժան տիկնայք և պարոնայք,
Թուրքիայի և Սիրիայի սահմանամերձ տարածքում ավերիչ երկրաշարժը դաժան կորուստներ է պատճառել նաև սիրիահայ համայնքին։
Հալեպի բնակելի շենքերի 80%-ը վնասվել կամ լիովին քանդվել են, դրանց թվում են նաև եկեղեցիներ, դպրոցներ, սպորտային դահլիճներ և գրասենյակներ։
Թվով 7 հայեր արդեն զոհվել են, կան բազմաթիվ վիրավորներ։
Շատերն ապրում են սարսափելի ժամանակներ՝ հատկապես ձմռան այս սառնամանիքներին։
Սիրիահայ մեր հայրենակիցները կարիք ունեն մեր աջակցության․ սննդամթերքի, հատկապես դեղամիջոցների, տաք հագուստի, ներքնակների, քնապարկերի և այլն։ Եվ քանի որ դժվար է այս իրեղեն նվիրատվությունները հասցնել Սիրիա, որոշեցինք մեր կարիքավոր հայրենակիցներին ցուցաբերել ֆինանսական աջակցություն։
Մեր Միությունը՝ «Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ» - ՀԵՄԱ-ն, միանում է Գերմանահայ Կենտրոնական Խորհրդի դրամական նվիրանտվության կոչին։
Կոչ ենք անում Ձեզ խնդրանքով․ օգնե՜ք Սիրիայում բնակվող մեր կարիքավոր հայրենակիցներին և նվիրաբերեք Ձեր գումարները՝ փոխանցելով հետևյալ հաշվեհամարի վրա․
Zentralrat der Armenier in Deutschland e.V.
Sparkasse Leverkusen
IBAN DE12375514400118365543
BLZ 375 514 40
Konto Nr. 118 365 543
Verwendungszweck: Notlage Erdbeben
Այս ակցիա վերաբերյալ վերջնական հաշվետվությունը ԳՀԿԽ-ից ստանալով անմիջապես կփոխանցեք Ձեզ։
Յուրաքանչյուր եվրոն հաշիվ է։
Նախապես Սրտագին շնորհակալություն բոլոր նվիրատուներին։
Երախտագետ բարեմախթանքներով
Վարչություն