IMG-LOGO

Հայաստանում մարդասիրական բեռների բաշխման երկրորդ փուլի հաշվետվություն Ամանորի շեմին

31-12-2021
IMG

Սիրելի գերմանաբնակ հայեր,

սիրելի հայրենակիցներ,

 

Ամանորի նախաշեմին ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Նոր Տարին և ցանկանալ խաղաղ, առողջ և բարեկեցիկ կյանք բոլորիս գալիք 2022թվականին։ Այս առիթով ստորև կամփոփեմ մեր բարեգործական առաքելության երկրորդ փուլի արդյունքները, ներկայացնելով գերմանահայերի մարդասիրական իրեղեն նվիրատվությունների բաշխման երկրորդ փուլի արդյունքները։

Կրկին և կրկին մեր խորին երախտագիտությունը հայտնելով ինչպես բոլոր նվիրատուներին, բարերարներին, այս նախաձեռնության մասնակիցներին, այնպես էլ Հայաստանի մեր գործընկերներին, այդ թվում՝ «ՀԱՅ ԿԵՆՏՐՈՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ» նախագահ Սուրեն Հակոբյանին (Արեենցին), Սյունիքի մարզի ողջ ղեկավարությանը՝ ի դեմս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, Տավուշում Հայ Օգնության Ֆոնդի Բերդի գրասենյակին, ի դեմս նրա ղեկավար տիկին Լուսիկ Աղաբաբյանի, Արթիկի բժշկական կենտրոնին, ի դեմս վերջինիս տնօրեն Բաբիկ Մարտիրոսյանի, Արագածոտնի մարպետարանին, ի դեմս մարզպետ պարոն Ռազմիկ Պետրոսյանի, ՀՀ Առողջապահության Նախարարությանը կից  Մարդասիրական Կենտրոնին, ի դեմս վերջինիս տնօրեն Դավիթ Ալթունյանի,  և այլ կազմակերպություններին, բարերարներին ու անհատ մասնակիցներին։

 

Փա´ռք ու Պա´տիվ մեր հերոսներին։

 

Սյունիքի մարզպետարանի կողմից գերմանահայերի մարդասիրական օգնությունը (հագուստ, կոշիկ, կենցաղային պարագաներ, երեխաների համար նախատեսված իրեր և այլն) բաշխվել է հետևյալ համայնքներում սույն կերպով

Տեղ - 222 ընտանիքի, որից -1061 անձի

Խնձորեսկ/Ն Խնձորեսկ - 100 ընտանիքի, որից՝ 382 անձի

Շուռնուխ - 12 ընտանիքի, որից՝ 36 անձի

Որոտան - 19 ընտանիքի, որից՝ 63 անձի

Հարթաշեն - 45 ընտանիքի, որից՝ 180 անձի

Վերիշեն - 42 ընտանիքի, որից՝ 171 անձի

Ակներ - 34 ընտանիքի, որից՝ 178 անձի

Քարահունջ - 55 ընտանիքի, որից՝ 292 անձի

Բարձրավան - 27 ընտանիքի, որից՝ 71 անձի

Տաթև - 252 ընտանիքի, որից՝ 1061 անձի

Նռնաձոր - 39 ընտանիքի, որից՝ 130 անձի

 

Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոց - 10 ընտանիքի, որից՝ 40 աշակերտների

 

Սյունիքի մարզի երկրապահ կամավորական միություն

1 դաշտային գեներատոր

40 բահ

1 արկղ զինվորական հանդերձանք

 

ՀՀ Սյունիքի մարզի բժշկական կենտրոններ

2 շարժական զուգարան հաշմանդամների համար

17 անվասայլակներ

22 հաշմանդամի հենակ

 

Տավուշի մարզ

Հայ Օգնության ֆոնդի Բերդի գրասենյակ

Նոր և օգտագործված հագուստ տրամադրվել  է ընդհանուրը 128 ընտանիքի, որից՝ 

նոր հագուստ-620կգ

հին հագուստ-1435կգ

Քայլակ-31 հատ

Ոտնակ-38 հատ

Անվասալյակ-7 հատ

 

Թվով 50 բահ տրամադրվել է ՊՆ զորամասին,

Թվով 50 բահ տրամադրվել է գյուղատնտես շահառուներին

Թվով 1 դաշտային գեներատոր տրամադրվել է ՊՆ զորամասին

Թվով 31 քայլակներ տրամադրվել են հաշմանդամներին

Թվով 7 անվասայլակներ տրամադրվել են հաշմանդամներին

Թվով 38 ոտնակներ տրամադրվել են հաշմանդամներին

 

Արագածոտնի մարզպետարանի կողմից գերմանահայերի մարդասիրական օգնությունը (հագուստ, կոշիկ, կենցաղային պարագաներ, երեխաների համար նախատեսված իրեր և այլն) բաշխվել է հետևյալ համայնքներում 240 ընտանիքի

 

Ապարան, Աշտարակ, Կոշ, Թալին, Ներքին Բազմաբերդ, Սասունիկ, Ուշի, Կարբի, Օհանավան, Լեռնարոտ, Նոր Ամանոս, Մաստարա, Հնաբերդ, Ոսկեհատ, Օշական, Մուղնի, Ագարակ, Կայք, Ոսկեվազ, Բյուրավան, Նոր Եդեսիա, Զովասար, , ինչպես նաև Արցախից տեղահանված փախստականներին՝ հատկապես Հադրութից, Լաչինից, Ստեփանակերտից, Շուշիից և Մարտունուց։

 

 ՀՀ առողջապահության նախարարության մարդասիրական կենտրոն

3 շնչառական ապարատներ

Մոտ 1,5 տոննա վիրահատական գործիքներ, դեղորայք և բուժօգնական այլ միջոցներ,

2 ռենտգեն ապարատներ,

1 դաշտային գեներատոր

3 սկոպներ

 4 շտապ օգնության մեքենաներ

 

Շիրակի մարզի Արթիկի Բժշկական Կենտրոն ՓԲԸ (Արթիկի հիվանդանոց)

2 ռենտգեն պատ

1 ռենտգեն սարքի արմունկ

2 էլ․ անվասայլակներ

1 արկղ (2000 հատ) 5․0 ներարկիչներ

110 հատ բրոնխիալ ասթմայի համակարգ

1 արկղ խառը շինա

18 հատ տակդիր

50 հատ Ալկոգել

1 տուփ թաց անձեռնոցիկ

250 հատ դիմակ

Օրթոպեդիկ 1 զույգ կոշիկ

20 հատ վնասվածքի ֆիքսատորներ

40 հատ 25մ էլաստիկ բինտ

20 հատ վերէի ֆիքսատորներ (մատնոց)

2 տուփ՝ 60 հատ մեկ անգամյա օգտագործման անձեռոցիկներ

1 հատ դեֆիբրիլատոր

4 հատ մեքենայի համար դեղարկղեր

15 հատ մեջքի ֆիքսատոր

25 հատ ջրի պլաստմասե տարաներ

1 հատ ինհալատոր

15 արկղ քաղաքացիական արտահագուստ

8 տուփ՝ 16 հատով թանզիֆներ

10 հատ 0,5 մլ Ռինգերի լուծույթ

1 արկղ բժշկական ֆիքսատորներ

1 արկղ՝ 30 տուփ կոմպրեսիոն գոտիներ

30 հատ պարանոցի ֆիքսատորներ

3 զույգ ռետինե երկարաճիտ կոշիկներ

1 փաթեթ մանկական վերմակ

4 հատ 10*3 բինտ, 20 հատ 12*10 բինտ

9 հատ գլյուկոմետր

10 հատ վիրահատական լանցետ

10 հատ *50 լեյկոպլաստ

20 հատ ստերիլ վերքի ֆիքսատոր

20 հատ Ն/Ե համակարգ

1 հատ էնդոսկոպ

1 հատ ԷԿԳ սարքավորում

3 հատ պերֆոզատոր սարք

30 հատ ստամոքսի լվացման խողովակ

7 հատ հիվանդի արտահագուստ

30 հատ ատամի խոզանակ

20 հատ ատամի մածուկ

10 հատ խաղալիք փրփուրներ

1 արկղ քիթ-բերան-ըմպանային խողովակ, որի մեջ 17 հատ է

4 տուփ կանացի միջադիրներ

1 արկղ*10 սափրիչներ

5 հատ ոտքի օրթոպեդիկ ֆիքսատորներ

100 հատ ձեռնոց

50 հատ գլխարկ

4 հատ մեկ անգամյա օգտագործման սավաններ

4 հատ աղբաթափիչներ

1 հատ վերին վերջույթների ախտահանիչ լուծույթ

8 արկղ առաջին բոջժօգնության մեկ անգամյա օգտագործման պարագաներ

10 հատ ստերիլ թանզիֆ

3 հատ պարանոցի շինա

55 հատ ջերմամեկուսիչ թիթեղ

20 հատ պերվենտել

20 տուփ ներերակային ասեղներ

10 տուփ ներարկիչներ, որոնց մեջ 4000 հատ է

60 տուփ ստերիլ թանզիֆ

1020 հատ մեզընդունիչ 

1000հատ ասեղ՝ 23G

90 հատ սիստեմայի փակիչ լարինգոմասկա

2000 հատ լաբորատոր սրվակներ

3 տուփ նարնջագույն կաթետր

50 հատ Լեկտոր ֆլեքս

50 հատ Լեյկոներ STADA

234 հատ Լարինգո մասկաներ 

8 տուփ լանցետի շեղբ

14*100 ասեղ ներարկման 18G

100 հատ Ուտերիա օլիվ

600 հատ տրախեալ տուբաներ

3 հատ թորաքադրենաժ

 

Գործընկեր «Հայ Կենտորն Հերոսների Վերականգնողական քաղաք» հասարակական կազմակերպություն

10 ավտոմատիզացված ծալովի հիվանդանոցային մահճակալներ

10 ներքնակներ

2 դաշտային գեներատորներ

5 անվասայլակներ

2 հատ ավտոմատ շարժական հաշմանդամային մեքենա

5 հատ քայլակներ և հենաքայլակներ

16 Ձեռնափայտ և արմնկային հենակներ

 

5 արկղ․

Ծնկահոդի շինաներ

Ոտնաթաթի ֆիքսատորներ

Սրունքի ֆիքսատորներ

Դաստակի ֆիքսատորներ

Ծնկի կապիչներ

Դաստակի և մատերի շինաներ

Կրունկի ֆիքսատորներ

Դաստակի մեծ ֆիքսատորներ

Ձեռքի բարձիկով ֆիքսատորներ

Ծնկի էլաստիկ շինաներ

Օրթեզներ

Ծնկի էլաստիկ ֆիքսատորներ

Կպչուն բինտեր

Գլխարկներ և շարֆեր

5 հատ քողարկող ցանցեր

2 արկղ տերմո հագուստներ

25 բուժօգնության արկղեր

 

ՀՀ ԱԻ Նախարարությանը

5 դաշտային գեներատորներ 

 

Շնորհակալ ենք հայրենիքի հանդեպ ցուցաբերած այս բարձր գիտակցումի և նվիրաբերումի համար և մեկ անգամ ևս թող 2022թվականը լինի բարեբեր տարի:

 

Երախտագիտությամբ՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն