Այսօր՝ երեխաների պաշտպանության օրը, ՀԵՄԱ հ/կ-ը՝ համագործակցելով Բեռլինի Եկեղեցական և Մշակութային Հայ Համայնքի, Նյուրնբերգի Հայ Համայնքի, Մյունխենի Հայ Հայրենակցական Միության, Արևելյան Քրիստոնյաների ընկերակցության և Համբուրգի Հայ Համայնքի հետ, մեկնարկեց Հայաստանին և Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնության 2-րդ փուլը։
Շվերինից «Մենք» ավտոմոբիլային ընկերությունը նվիրաբերել էր բազմաթիվ անվասայլակներ և ռոլատորներ, որոնք Բեռլինի Եկեղեցական և Մշակութային Հայ Համայնքի աջակցությամբ տեղափոխվեցին Բավարիայի Ամբերգ քաղաք, որտեղ Նյուրնբերգի Հայ Համայնքի աջակցությամբ այն վերականգնողական չորս վանանների, լողավազանի տարածքում հաշմանդամների համար նախատեսված վերելակի, ստերիլիզացնող սարքավորումների և այլ ախտահանիչ սարքավորումների հետ միասին բարձվեցին 24տ տարողությամբ բեռնատար ավտոմեքենայի վրա։ Այնուհետև բեռնատարն ուղևորվեց Աուգսբուրգ քաղաք, որտեղ նրան էին սպասում Մյունխենի Հայ Հայրենակցական Միության տղաները, ովքեր Արևելյան Քրիստոնյաների ընկերակցության պահեստից մեքենայի բեռնախցիկում բարձեցին հիվանդանոցային մահճակալներ, օրթոպեդիկ բազմաթիվ օժանդակ միջոցներ, բժշկական կահավորում և սարքավորումներ։
Բեռնատարն այսօր ուղևորվեց դեպի Հայաստան, նրան մաղթենք բարի ճանապարհ։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Արման Սիմոնյանին, ՀԵՄԱ հ/կ, Անդրանիկ Աբգարյանին, Բեռլինի Եկեղեցական և Մշակութային Հայ Համայնք, Անդրանիկ Միքայելյանին, Նյուրնբերգի Հայ Համայնք, Արման Բալայանին, Շվերինի «ՄԵՆՔ» ավտոմոբիլային ընկերություն, Արիստակես Զաքարյանին, Մյունխենի Հայ Հայրենակցական Միություն, Պաուլուս Կուրտին, Արևելյան Քրիստոնյաների ընկերակցություն, Արսեն Կոպելյանին և Սերժ Անգելիանին, Համբուրգի Հայ Համայնք, ինչպես նաև օժանդակող բոլոր մարդկանց, ովքեր հնարավոր դարձրեցին այս բեռի հավաքագրումն ու բեռնափոխադրումը դեպի Հայաստան։ Այն հասցեագրված է «Հայ Կենտրոն Հերոսների վերականգնողական քաղաք» և Արցախի Քոքսի վերականգնողական կենտրոններին։
Փա՜ռք մեր հերոս տղաներին
Փա՜ռք մեր անմահացած հերոսներին։