IMG-LOGO

Գերմանահայերի մարդասիրական օգնության բեռների բաշխումը ստանձնեց Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» հասարակական կազմակերպությունը

17-02-2021
IMG

Փետրվարի 17-ին Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Հակոբյանի (Արեենցի) համակարգմամբ գերմանահայերի մարդասիրական օգնության բեռները վերջապես ամբողջությամբ դուրս բերվեցին ՀՀ Ապավենի մաքսատան պահեստներից և տեղափոխվեցին վերոնշյալ կազմակերպության պահեստներ։ Այստեղ բեռները կդասակարգվեն ըստ ապրանքաանունի, վերստին կփաթեթավորվեն և պահանջագրերի ու կարիքավորների անվանական ցուցակի հիման վրա կբաշխվեն Հայաստանի և Արցախի տարբեր բուժհաստատությունների, համայնքների և գործընկեր հասարակական կազմակերպությունների օգնությամբ կարիքավոր վերջնասպառողներին։ 

 

Այս կապակցությամբ ՀԵՄԱ հ/կ վարչությունը խորին երախտագիտությունն է հայտնում այս գործում իր լիազոր անձին՝ պարոն Սուրեն Արեենցին վերոնշյալ աշխատանքները հաջողությամբ արագ և նպատակային ձևով կազմակերպելու համար։ 

 

https://www.facebook.com/areentsfais/videos/2907580219530492

https://www.facebook.com/areentsfais/videos/2907695452852302

 

Մարդասիրական օգնության բաշխման աշխատանքները թևակոխեցին հաջորդ փուլ և մենք գերմանահայ մեր նվիրատուներին և բարերարներին մշտապես կտեղեկացնենք վերջիններիս ընթացքի մասին։

 

Փա´ռք ու Պա´տիվ մեր հերոսներին։

 

Երախտագիտությամբ՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն


Պատկերասրահ