IMG-LOGO

Հանձնառում ենք մարդասիրական բեռների բաշխումը Հայաստանում

29-01-2021
IMG

Գերմանիայի սիրելի հայկական միություններ,

սիրելի բարերարներ և նվիրատուներ,

 

Սիրով տեղեկացնում ենք, որ ուղարկված 24 տոննա բեռն արդեն մաքսազերծված է և պատրաստ է իրացվելու։ Ինչպես գիտեք, 24 տոննա մարդասիրական բեռների մի մասը նախատեսված է հիվանդանոցների համար, 9 տոննան հումանիտար ապրանքներ են, որոնք պետք է տրամադրվեն քաղաքացիներին։ Քանի որ պետությունը, ցավոք, երկարաձգում է բեռների բաշխումը բնակչության շրջանակներում, իսկ այդ մարդասիրական պարագաները ժամ առաջ պիտի հասնեն կարիքավոր մեր հայրենակիցներին, ապա ստիպված ենք մեր ուժերով կազմակերպել նաև իրացման գործընթացը։ Այս գործը պատրաստ է հանձն առնել «Հայ Կենտրոն․ Զինվորների վերականգնողական քաղաք» բարեգործական հասարակական կազմակերպությունը մեր կողմից լիազորված անձ Սուրեն Հակոբյանին (Արենց) հետ միասին, ով հանդիսանում է վերոհիշյալ բարեգործական կազմակերպության նախագահը։ Վերջինս, ստանալով լիազորագիր Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիայի կողմից, հանրօգուտ կարգով անձամբ մեկնելու է սահմանամերձ քաղաքներ և գյուղեր՝ մարդասիրական օգնությունը տուժած և կարիքավոր ընտանիքներին առձեռն հանձնելու և այդ ամենը տեսագրություններով  փաստագրելու նպատակով։ Այս գործընթացի իրականացման համար անհրաժեշտ է լինելու ևս 1500 եվրոին համարժեք դրամ՝ վառելիքի, սնունդի և կացության խնդիրները հոգալու համար։


Գերմանիայի սիրելի հայկական միություններ, բարերարներ և նվիրատուներ,

քանի որ այս պահին ֆինանսական կարողությունները միությունների և անհատների մոտ սուղ վիճակում են, խնդրանքով դիմում ենք բոլոր այն միություններին, որոնք իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի համար բեռների հավաքագրման և տեղափոխման գործում, համատեղ ուժերով հավաքագրել նշված 1500 եվրոն, որպեսզի Սուրեն Հակոբյանը կարողանա հասցնել դրանք իրենց նպատակակետին։ Խնդրում ենք Ձեր նվիրատվությունը փոխանցել մեր միության հետևյալ հաշվեհամարին․

 

Kontoinhaber: AEAE e.V. (VEuAF e.V.)

Postbank Berlin

IBAN: DE62100100100432187107

BIC: PBNKDEFF

Verwendungszweck: Spende für die Verteilung der humanitären Güter in Armenien

Name, Vorname:

Adresse:


Նախապես շնորհակալություն։ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ ցանկացած պահի:

 

Սիրալիր բարեողջույններով ՝

 

ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ