IMG-LOGO

Հայաստանին և Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնության առաջին փուլի ավարտ

27-11-2020
IMG

Այսօր լույսը բացվեց լավ լուրի ավետումով։ 2 բեռնատար ավտոմեքենաները, բարձված ընդհանուր առմամբ 24տ մարդասիրական բեռներով, մուտք են գործել Երևանի Ապավեն մաքսատան պահեստները, որտեղ սկսվել է վերջիններիս բեռնաթափումը։ Դեղեր, բուժական օգնության տարբեր միջոցներ, օր․՝ վիրաբուժական գործիքներ, տրավմատալոգիական օժանդակ միջոցներ և այլն, հիվանդանոցային էլ․ մահճակալներ, թանկարժեք բժշկական սարքավորումներ, ինչպիսիք են օրինակ թոքերի օդարկիչներ, ռենտգեն սարք, օրթոպեդիկ հաստոցներ և այլն, կենցաղային պարագաներ, հագուստներ, հատուկ նշանակության բազմապիսի այլ իրեր ժամանակավորապես կտեղակայվեն պահեստում, մինչև ՀՀ Առողջապահության Նախարարության և Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոսարանի տնօրինությամբ վերջիններս կուղղորդվեն դեպի դրանց պահանջարկն ունեցող բժշկական հաստատություներին և բուժհիմնարկներին։

 

Այս լուրն ուղեկցվեց նաև մեկ այլ բարի ավետաբեր կանչով․ Բաբենհաուզենի մեր պահեստներից երեկ դեպի Բելգիա ուղևորված մոտ 5,2տ մարդասիրական բեռների այս փուլի վերջին խմբաքանակն այսօր հասել և բեռնաթափվել է ՄԱԿ-ի գրասենյակի պահեստում՝ սպասելով դեպի Հայաստան իր տեղափոխմանը, այդ թվում այսօր նույն պահեստ է հասել ևս մեկ շտապ օգնության մեքենա։ Ցավոք Բաբենհաուզեն վայրում պահեստների վարձակալումն այլևս հնարավոր չէ և մենք որոնում ենք նոր տարածքներ և անձնակազմ՝ սկսելու մարդասիրական բեռների հավաքագրման երկրորդ փուլը։

 

Այսպիսով ամփոփելով առաջին փուլի իրեղեն նվիրատվությունների ու դրանց դեպի Հայաստան և Արցախ առաքման արդյունքները՝ կարող ենք վստահությամբ արձանագրել հետևյալը․

- 27․11․2020թ․-ին 2 բեռնատարներով Հայաստան տեղ հասած բեռների խմբաքանակը կազմում է մոտ 24տ․, մոտ 180խմ ծավալով, գումարային արտահայտմամբ մոտ 800 հազար եվրոյի արժողության։

- 27.11.2020թ.-ին Բաբենհաուզենից դեպի Բելգիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի պահեստ է ներառաքվել մեկ 5,2տ, մոտ 75խմ, բեռներով մեկ բեռնատար ավտոմեքենա՝ բարձված դաշտային գեներատորներով, անվասայլակներով, դեղամիջոցներով, բուժական օժանդակ միջոցներով, բժշկական գործիքներով և սարքավորումներով և այլն, ընդհանուրը՝ մոտ 150 հազար եվրո արժողությամբ։

- 26.11.2020թ.-ին Բրեմենից դեպի Բելգիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի պահեստ է ներառաքվել մեկ փոքր բեռնատար մեքենայով մոտ 350կգ բեռ, գումարային արտահայտմամբ մոտ 2500 եվրո արժողության։

- 25.11.2020թ.-ին Բեռլինից Նոյշտրելից-Նոյբրանդենբուրգ-Քյոլն երթուղով դեպի Բելգիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի պահեստ է ներառաքվել մոտ 2,5տ բեռով մեկ բեռնատար մեքենա՝ ի թիվս այլ ապրանքների բարձված նաև էլեկտրական անվասայլակներով, բուժական թանկարժեք օժանդակ միջոցներով, դեղերով, հիվանդանոցային մեկ մահճակալով ու ձմեռային տաք հագուստներով, գումարային արտահայտմամբ մոտ 35 հազար եվրո արժողությամբ։

- 23.11.2020թ.-ին Բաբենհաուզենից դեպի Բելգիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի պահեստներ են ներառաքվել 2 բեռնատարներ 9,5տ քաշով, 90 հիվանդանոցային մահճակալներ՝ իրենց ներքնակներով և գիշերային պահարանիկներով հանդերձ, մոտ 50 հազար եվրո գումարային արժողությամբ։

- Նոյեմբերի սկզբներից առ այսօր Բաբենհաուզեն, Քյոլն և Էրֆուրտ քաղաքներից դեպի Բելգիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի պահեստներ են ներառաքվել 4 շտապ օգնության ավտոմեքենաներ՝ իրենց աքսեսուարներով և բուժման նպատակով հատկացված պարագաներով՝ թվային արտահայտմամբ ընդհանուրը մոտ 40 հազար եվրո արժողությամբ։

- Սեպտեմբերի 30-ից առ նոյեմբերի 9-ը օդային ճանապարհով տարբեր անհատների և հաստատությունների միջոցով Հայաստանի Առողջապահության Նախարարությանն են փոխանցվել մոտ 250 կգ հույժ կարևոր և հրատապ դեղամիջոցներ և վիրահատական պարագաներ մոտ 34 հազար եվրո արժողությամբ։ 

 

- Այսպիսով հանրագումարի բերելով վերը նշված Հայաստանին և Արցախին գերմանահայերի կողմից ցուցաբերված իրեղեն նվիրատվության ամբողջական քանակը կազմում է մոտ 41,7 տոննա բեռ, գումարային արտահայտմամբ՝ մոտ 1․111․500,00 եվրո արժողության և 4 շտապ օգնության ավտոմեքենաներ՝ ընդհանուրը 40․000 եվրո արժողության։ -

 

Սա միայն հնարավոր դարձավ գերմանահայ անհատների, կազմակերպությունների, գերմանահայ բարեկամների և այլ հայակամ հաստատությունների միասնական, համախմբված և նվիրական համատեղ ջանքերի շնորհիվ և եկել է պահը, երբ ըստ արժանավույնս երախտագիտորեն պետք է նշվեն բոլոր նվիրատուների, բարերարների և հաստատությունների անունները․

 

- Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմ, ի դեմս Առաջնորդ Սերովբե Եպսիկոպոս Իսախանյանի,

- Գերմանիայում Հայ և Գերմանացի Բժիշկների և Բուժաշխատողների միություն, ի դեմս նախագահ տիկին Սրբուհի Մարտիրոսյանի,

- Netreex GmbH ընկերություն, ի դեմս տնօրեն Արմեն Մարգարյանի 

- HeldinTrans e.K. տեղափոխությունների պրեմիում ընկերություն, ի դեմս նրա տնօրեն պարոն Սիաբենդ Շեմոյի, 

- Բավարիայի Հայ Հայրենակցական Միություն, ի դեմս մեր գործընկեր Արիստակես Զաքարյանի և Աուգսբուրգ քաղաքից նվիրյալ աջակիցների խմբի,

- Արևելյան Քրիստոնյաների Միջազգային Ընկերակցություն, ի դեմս նախագահ Պաուլուս Կուրտի,

- Հանովերի Հայ Համայնք, ի դեմս նրա անդամ Սահակ Հակոբյանի,

- Նյուրենբերգի Հայ Համայնք, ի դեմս ատենապետուհի Մարգարիտ Ասոյան-Լինկի,

- Բաբենհաուզենի, Հանաույի և Մայնի ֆրանկֆուրտի հայ գործընկերներ, ի դեմս պահեստային աշխատանքների կազմակերպիչ Տիգրան Մարգարյանի, բեռնափոխադրումների կոորդինատոր Անդրանիկ Վարդանյանի, շտապ օգնության ավտոմեքենայի փոխադրող վարորդ Նարեկ Մարգարյանի և բեռները ցուցակագրող Ժասմեն Ասատրյանի,

- Մեր սիրելի հոգևորականներ, ի դեմս Տեր Գնել Քահանա Գաբրիելյանի, Տեր Վահրիչ Քահանայ Բաղդասարյանի, Եղիշե Վարդապետ Ավետիսյանի, Տեր Այգիկ Քահանա Հովհաննիսյանի,

- Համբուրգի մեր հայրենակիցներ, ի դեմս Տիգրան Մայիլյանի և Արտաշես Սարգսյանի,

- Նյուրնբերգաբնակ և դրեզդենաբնակ հայ հայրենակիցներ, ի դեմս Դրեզդենի Սեմպերօպերի մեներգչուհի Հրաչուհի Բասենցի և Ադիդաս ֆիրմայի մենեջեր Մարգարիտա Շմիդթի,

- Բրեմենի հայ ընկերային խումբ, ի դեմս Վարուժան Խուդավերդյանի,

- Հեսսենի երկրամասի Կյոնիգշտայն վայրի և նրա մերձակայքի բարերար ինժեներական խմբին, ի դեմս Ալեքսանդր Աթանասյանի,

- Բեռլինի Եկեղեցական Հայ Համայնք, ի դեմս փոխատենապետ Անդրանիկ Ապգարյանի,

- Բեռլինի ակտիվիստներ և բարերարներ, ի դեմս Արման Սիմոնյանի, Լևոն Համբարձումյանի, Գրիգորի Եկավյանի, Արման Օհանջանյանի, Սարգիս Բոլոյանի, Գարիկ Խաչատրյանի, Արա Բաղդասարյան, Լիլիթ Քոչարյանի և այլոք,

- Գերմանիայում նվիրյալ բժիշկներ և բուժաշխատողներ, ի դեմս Կարեն Ազիզյանի, Շուշանիկ Սարիբեկյանի, Վարազդատ Մկրտչյանի, Լուսինե Կարապետյանի, Ամալյա Թորոսյանի, Ռուզաննա Սարգսյանի, Լուիզա Ղազարյանի, Լուսինե Ղևոնդյանի, Անի Այվազյանի, Տիգրան Աղաբաբյանի, Արթուր Մելիքսեթյանի, Արտյոմ Եգանյանի, Սոֆյա Ամիրխանյան-Ռոշլաույի, Արևիկ Մասուրյանի, Արևիկ Վարսանյանի, Զոհրաբ Գևորգյանի, Անուշիկ Յուղուրջյանի, Միքայել Համբարձումյանի, Անի Սուջոյանի, Եվգենիա Եգոյանի, Արմեն Կարապետյանի, Միքայել Թադևոսյանի, Աշոտ Թոդորովի, Կարինե Մանասյան և այլոք,

- Նոյշտրելից և Նոյբրանդենբուրգ քաղաքների հայերի, ի դեմս Գուրգեն Մովսիսյանի,

- Վոլֆսբուրգի հայ ընկերներ, ի դեմս Էդվարդ Սաֆյանի,

- Էրֆուրտի հայ համայնքին և այլն։

 

Գերմանահայերի այս աննախադեպ միահամուռ ոգևորությունն ու միաբանված համագործակցությունը ի դերև հանեց մեր հայկական ներուժի բարձր արդյունավետությունն ու նվիրվածությունը հայրենական գործին։

 

Մնում է հուսալ և հավատալ, որ հավաքված մարդասիրական իրերը Հայաստանում և Արցախում հնարավորինս շուտափույթ կհասնեն դրանց պահանջն ունեցող ճշգրիտ հասցեատերերին և մեր այս օգնությունը կունենա իր շարունակությունը։

 

Փառք ու Պատիվ մեր նահատակներին։

 

Սիրով՝

 

ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ

 


Տեսադարան