25․11․2020թ․-ին Բեռլինի, Նոյշտրելիցի, Նոյբրանդենբուրգի հայերի և Քյոլնի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդարանի ջանքերով ևս մեկ բեռնատար մեքենա 13 պալետների վրա ընհանուրը՝ 2,5 տոննա հույժ անհրաժեշտ մարդասիրական բեռներ՝ դեղամիջոցներ, բուժօգնական միջոցներ, տաք հագուստներ, էլ․ անվասայլակներ և այլն բեռնաթափվեցին Բելգիայում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի կարգոյի պահեստում, որտեղից դրանք առաջիկայում հավաքական այլ բեռների հետ միասին օդային և ցամաքային ճանապարհներով կուղևորվեն Հայաստան։
Առանձնահատուկ շնորհակալություն կցանկանայինք հայտնել Եկավյան շինարարական ընկերությանը Բեռլին-Նոյշտրելից-Նոյբրանդենբուրգ-Հանովեր-Քյոլն-Բելգիա երթուղով երկու անգամ իրականացված բեռնափոխադրումների ծախսերի մեծ բաժինը ստանձնելու համար։
Այսպիսով շարունակվում է Հայաստանին և Արցախին օգնելու գերմանահայերի սուրբ առաքելությունը։
Սիրով՝
Վարչություն