Ինչպես խոստացել էինք, շարունակում ենք հավաքել և առաքման համար պատրաստել օգնության միջոցներ՝ աջակցելու Հայաստանին և Արցախին։
Ուրբաթ օրը՝ երկու երկար բեռնատարներ բարձվեցին հիվանդանոցային 90 մահճակալներով և դրանց պատկանող ներքնակներով ու պահարանիկներով Բաբենհաուզեն քաղաքի մեր պահեստների մոտ։ Հիվանդանոցի այս գույքը 23.11.2020թ․-ին կտեղափոխվի Բելգիա Միավորված Ազգերի Կազմակերպության կարգոյի պահեստներ, որտեղից էլ դրանք կտեղափոխվեն Հայաստան։ Այս հիվանդանոցային մահճակալները ձեռք են բերվել Բավարիայի Հայ Հայրենակցական Միության ջանքերով և Բրեմենի մեր հայրենակիցների միջնորդությամբ։
Բաբենհաուզենի շրջանում բնակվող մեր հայրենակիցները՝ Մարգարյանների ընտանիքի նախաձեռնությամբ Գերազանց լոգիստիկ աշխատանքներ են կատարում մեր պահեստներում։ Անհնար է բավականաչափ մեր երախտագիտությունը հայտնել այս անձանց, ովքեր կամովին ստանձնել են հավաքագրված մարդասիրական ապրանքների ընդունման, փաթեթավորման, բեռնաթափման և բարձման տքնաջան աշխատանքները՝ իրենց զրկելով նաև սեփական մշտական աշխատանքից ու հանգստից։
Մենք կշարունակենք տեղեկացնել Հայաստանի և Արցախի մարդասիրական բեռների հետագա հավաքագրումների և առաքումների մասին։
Հարգանքներով՝
ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ