Սեպտեմբերի 27-ից ազերի-թուրքական բանակները գրոհում են Արցախի և Հայաստանի ուղղությամբ։ Բացի այդ Թուրքիան Մերձավոր Արևելքից հարավային Կովկաս է տեղափոխել նաև վարձկաններ և ահաբեկչական խմբեր՝ վերջիններիս Արցախյան պատերազմին ներգրավելու համար։ Այս հարձակումների ընթացքում թուրք-ազերիական զինված ուժերը կիրառում են արգելված զինատեսակներ, ինչպես օրինակ՝ կասետային ռումբեր (LAR-160 տիպի)՝ Արցախում «զտումներ» կատարելու նպատակ հետապնդելով։ Այս զենքերի թողած ազդեցությունը աղետալի է։ Քաղաքացիական բնակավայրերը ամեն օր նույն ուժգնությամբ ռմբահարվում են։ Հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ արդեն զոհ են դարձել այս պատերազմում։ Ամեն օր լսում ենք մեր ընտանիքի անդամների, հարազատների, բարեկամների, ընկերների և հայրենակիցների օգնության կանչերը։ Արցախը (145.000 ազգաբնակչությամբ) և Հայաստանը (մոտ 3 մլն․ ազգաբնակչությամբ) կանգնած են մարդասիրական աղետի առաջ։
Տևական հրթիռակոծությունների հետևանքով Արցախի Հանրապետության Հադրութի, Մարդակերտի և Ստեփանակերտի շրջանների առողջապահական հաստատություններում նպատակաուղղված ավերվել են բուժհիմնարկների շենքերն ու նրանց շտապ օգնության ավտոմոբիլային ողջ պարկը։ Վիրավորներն ու հիվանդները այլևս չեն կարող սպասարկվել շատ բաժանմունքներում։
Մարդկանց հրատապ անհրաժեշտ են դեղեր, վրաններ, տաք ծածկոցներ, հիգիենայի պարագաներ, գրպանի լապտերներ, սակայն ամենից առաջ տեխնիկական օժանդակ միջոցներ, ինչպես օրինակ՝ շտապ օգնության մեքենաներ, հրշեջ մեքենաներ, դաշտային պայմանների համար գեներատորներ և այլն։ Նրանց այդ սարքերն ու սարքավորումներն անհրաժեշտ են շատ հրատապ։
Այս իսկ պատճառով դիմում ենք յուրաքանչյուրին, ով Հայաստանի և Արցախի հետ առնչություն ունի, վերջիններիս օգնել իրեղեն նվիրատվություններով և այսպիսով աջակցել այնտեղ կարիքի մեջ հայտնված մեր հայրենակիցներին։
Ձեր օգնության պարագաները կարող եք բերել մեր պահեստներ հետևյալ հասցեով՝ վաղօրոք հեռաձայնով տեղեկացնելով ստորև նշված անձին․
Տիգրան Մարգարյան
հասցեն՝
Aschaffenburger Str. 50
64832 Babenhausen
Բջջ․՝ +49 178 4797979
ՈԻՇԱԴՐՈԻԹՅՈԻՆ․ Վերոնշյալ հասցեով DHL և այլ փոստային ծառայություններով չուղարկե´լ։ Միայն ինքներդ բերեք Ձեր նվիրատվություններն այստեղ և մեր աշխատակցին հանձնել բերված ապրանքների լիարժեք լրացված ցանկը։
Հայաստանը և Արցախը նաև այս պատերազմից հետո վերակառուցվելու համար կունենան մեր օգնության կարիքը և այս իսկ պատճառով վերոնշյալ պահեստի սրահները մենք տևականորեն կպահենք վարձված վիճակում, որպեսզի նվիրաբերված բեռների ընդունումն ու առաքումը հնարավոր լինի կոորդինացնելու, պահեստավորելու և առաքելու դեպի Հայաստան։
Նախապես շնորհակալություն Ձեր նվիրատվությունների համար։
#ՀԱՂԹԵԼՈԻ ԵՆՔ
ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ