Հարգելի հայրենակիցներ,
հարգելի բարեկամներ,
2020թ․-ի հոկտեմբերի 10-ին մոտ 1 տոննա օգնության բեռը, որը հիմնականում պարունակում է իր մեջ դեղամիւոցներ և բժշկական առաջին օգնության պարագաներ, Բաբենհաուզենից դուրս է եկել և ցամաքային ճանապարհով ուղևորվել է Հայաստան։ Մեր սրտագին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նվիրատուներին բեռների արագ և նպատակային հավաքագրման համար։ Դուք ներդրել եք այս արդար գործում Ձեր սիրտն ու հոգին։ Հատկապես մեր երախտագիտությունն ենք հայտնում Արմեն Մարգարյանին և Ժասմեն Ասատրյանին «Օգնիր Արցախին, փրկիր կյանքեր» ակցիայի իրեղեն նվիրատվությունները կոորդինացնելու համար։
Հենց օգնության բեռը հասնի Հայաստան, մենք Ձեզ անմիջապես տեղյակ կպահենք։
Սրտագին բարեմաղթանքներով՝
ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ