IMG-LOGO

Բեռների առաջին խմբաքանակը ճանապարհին է դեպի Հայաստան

02-10-2020
IMG

Սիրելի բարեկամներ,

սիրելի հայրենակիցներ,

 

02.10.2020թ․-ին՝ համագործակցելով Գերմանիայի Հայ բժիշկների և Բուժաշխատողների Միության հետ, հանձնեցինք հույժ կարևոր դեղեր և բժշկական օժանդակ միջոցներ ՀՀ դեսպանատուն՝ շուտափույթ դեպի Հայաստան տեղափոխելու նպատակով։ Ի սրտե շնորհակալ ենք բոլոր նվիրատուներին և <<Օգնիր Արցախին, փրկիր կյանքեր>> ակցիային մասնակից անդամներին։

 

Օգտվելով առիթից ներկայացնում եմ միջանկյալ հաշվետվություն․

 

Նվիրաբերված գումարի չափը ներկա պահին․ 7040 Եվրո

 

Դեղերի բժշկական օժանդակ միջոցների համար ծախսված գումարի չափը․ 2234 եվրո։

 

Հայաստան ժամանակավորապես տեղափոխված արցախցիների համար սննդամթերք գնելու նպատակով «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» հանրային կազմակերպությանը փոխանցվել է 2000 եվրո։

 

Ներկայումս մեր հաշվին կա 2806 եվրո մնացորդային գումար, որը մենք վերստին ներդնելու ենք բժշկական նոր միջոցների ձեռքբերման վրա և/կամ մասամբ փոխանցելու ենք «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հաշվին։

 

ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈԻ ԵՆՔ։

 

ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ


Պատկերասրահ