Սիրելի քույրեր և եղբայրներ,
սիրելի հայրենակիցներ,
հարգելի բարեկամներ
2020թ.-ի սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան հերթական արկածախնդրության է դիմել Ադրբեջանը՝ հարձակվելով Արցախի և նրա խաղաղ բնակչության վրա: Պահն է հերթական անգամ ազգովի համախմբվելու և արժանի հարված հասցնելու թշնամուն:
Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել Արցախի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հաշվին հետևյալ հղումում տրված տվյալներով․ www.himnadram.org
Իսկ նրանք, ովքեր կցանկանան ձեռք բերել նվիրատվության մասին տեղեկանք համաձայն՝ ԳԴՀ Եկամուտների մասին օրենքի §10b-ի հանրային որևէ մարմնից, հասարակական կազմակերպությունից կամ գույքային զանգվածից՝ համաձայն Հանրային մարմինների մասին օրենքի §5 պարբ. 1 համ. 9-ի, ապա կխնդրեինք Ձեր նվիրատվությունը փոխանցել ՀԵՄԱ հ/կ հաշվեհամարին հետևյալ բանկային տվյալներով.
Շահառուի անունը՝ AEAE e.V. (VEuAF e.V.)
Postbank Berlin
IBAN: DE62 1001 0010 0432 1871 07
BIC: PBNKDEFF
Վճարման նպատակը՝ Spende für für die Aktion "Arzach helfen, Leben retten"
Անուն, ազգանուն․
Հասցեն․
Ձեր նվիրաբերած գումարը վերոնշյալ բանկային հաշվեհամարի վրա մուտքագրումից հետո ՀԵՄԱ հ/կ Վարչությունից Դուք Ձեր կոմից վաղօրոք նշված փոստային հասցեով կստանաք նվիրատվության մասին տեղեկանքը, ինչպես նաև մանրամասն հաշվետվություն նվիրաբերած ընդհանուր հանրագումարի նպատակային օգտագործման վերաբերյալ ։
Ջերմագին բարեողջույններով՝
ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ