IMG-LOGO

Մեր օգնությունը 20.07.2019թ.-ին հասել է Հայաստան և արդեն բաժանվել կարիքավոր ընտանիքներին

27-11-2019
IMG

Միության սիրելի անդամներ,

սիրելի բարեկամներ,  

 

ՀՀ մաքսատանը 20.07.2019թ.-ին <<ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ- ՍՓՅՈԻՌՔ>> բարեգործական կազմակերպությանն է հանձնվել մեր կողմից առաքված բարեգործական բեռը՝ երեխաների և պատանիների համար նախատեսված հագուստներն ու կոշիկները: Այս օգնությունն Հայաստանում աղքատության դեմ պայքարի և կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրի շրջանակում արդեն բաժանվել է  Շիրակի մարզի գյուղերում կարիքավոր ընտանիքներին և մանկատներին: Մեր երախտագիտությունն ենք հայտնում հատկապես դրամական նվիրատու CRONIMED ընկերությանը և բոլոր աջակիցներին, հատկապես տիկին Վիոլետտա Ալավերդյանին, պարոնայք Գևորգ Սուջյանին, Արամ Մանուկյանին, Երեմ Խաչատրյանին և ուրիշներին, ովքեր բոլոր հարցերում մեզ սատարեցին նվիրատվություններով և անձնական ջանադրությամբ:  

 

Շնորհակալական բարեոջույններով՝  

ՀԵՄԱ հ/կ Վարչություն    

Պատկերասրահ