IMG-LOGO

Արցախին ուղղված դրամական օգնության հաշվետվություն

21-05-2016
IMG

Հարգելի նվիրատուներ,

Հարգելի բարեկամներ,

սիրելի հայրենակիցներ,  

 

Ընդհանուր առմամբ 5.000 Եվրոյի չափով Ձեր դրամական նվիրատվություններով Դուք աջակցեցիք Արցախի մեր հայրենակիցներին:  Մենք հատկապես ուրախ ենք Ձեր կողմից Արցախի ժողովրդի հանդեպ ցուցաբերած ջերմեռանդ նվիրվածության եւ աջակցության հարցում միասնական կամք ու մեր այնտեղ ապրող հայրենակիցների հանդեպ կարեկցանք դրսեւորելու համար: Ձեր առատաձեռն նվիրատվությունը հասել է տեղ եւ արդեն իսկ կիրառվում է ըստ անհրաժեշտության.

• Այն ամուր հիմք է ստեղծում Արցախի անվտանգությունն ապահովելու համար,

• Այն ներդրվում է Արցախի ազգաբնակչության կենսական կարիքներն ապահովելու համար աղքատության դեմ պայքարի ծրագրերի շրջանակներում,

• Այն  շատ եւ շատ օգնում է Արցախի այն երեխաներին ու պատանիների, ովքեր տուժվել են պատերազմից եւ հատկապես ներդրվում է դպրոցների եւ մանկապարտեզների վերակառուցման գործում:

Ձեր ֆինանսական աջակցության շնորհիվ Արցախի կառավարությունը ստացել է հնարավորություն ֆինանսավորելու երկրի համար հրատապ անհրաժեշտ բազմաթիվ ծրագրեր: Մանրակրկիտ ստուգումներից հետո առաջնային տեղ են տրվում հատկապես այն ծրագրերին, որոնք անհրաժեշտ են աղքատության դեմ պայքարում:

Ձեր նվիրատվությունները քաջալերում են նրանց, ովքեր օգնում են եւ հատկապես տալիս հույս նրանց, ովքեր օգնության կարիք ունեն:

Ձեր նվիրվածությունը եւ առատաձեռնությունը տպավորիչ են մեզ համար եւ մեկ անգամ եւս հաստատում են Ձեր ցուցաբերած այնպիսի մարդկային հատկանիշների վսեմությունն, ինչպիսիք են մարդասիրությունն ու մեծահոգությունը: Մենք երախտապարտ ենք Ձեզ:  

 

Ջերմագին բարեողջույններով՝  

ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ  

 

ՆԵՐԴԻՐՆԵՐ.

Արցախի Հանրապետության կառավարության շնորհակալագիրը

Վճարման անդորրագրերը

Պատկերասրահ