IMG-LOGO

Ձեր իրեղեն նվիրատվությունը ճանապարհին է դեպի Արցախ

01-06-2016
IMG

Սիրելի նվիրատու,

սիրելի բարերար,  

 

սրտանց շնորհակալ ենք ՀԵՄԱ հ/կ-ի կողմից կազմակերպած Արցախի մեր հայրենակիցների համար իրեղեն նվիրատվությանը ակտիվորեն մասնակցելու համար։  

Ձեր կողմից նվիրաբերած մոտ 1 տոննայից ավել բեռը կօգնի Արցախի Քաշաթաղի շրջանում ազատամարտիկների կարիքավոր  ընտանիքների հոգսը թեթևացնելուն։ Մենք անչափ ուրախ ենք Ձեր կողմից ցուցաբերած օգնության համար։  

Ձեր առատաձեռն նվերները մեր հայրենակիցներին Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրը՝ 28.05.2016թ.-ին, բարձվեց բեռնատար ավտոմեքենան ու ուղարկվեց Կառլսռուհե քաղաք, որտեղից այն 08.06.2016թ.-ին Գերմանիայում Հայ Բժիշկների Միության հավաքած նվիրաբեռների հետ միասին  առաքվեց Արցախ։  

Հենց բեռնատար ավտոմեքենան կհասնի Արցախի Քաշաթաղի շրջան, մենք Ձեզ անհապաղ կտեղեկացնենք և կհաղորդենք նվիրաբերած բեռների բաժանման ընթացքի մասին։  

Ձեր նվիրատվությամբ Դուք իրոք կարևոր ներդրում եք ունեցել մարդասիրական այս առաքելության մեջ՝ աջակցելով կյանքի ծանր վիճակում հայտնված մարդկանց: Ձեր օգնության շնորհիվ մենք կարող ենք նպաստել տուժված մարդկանց սոցիալական որոշ խնդիրների լուծմանը։   Մեկ անգամ ևս ընդունեք մեր խորին երախտագիտությունը։  

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հերախոսահամարով. 0170-68 41 276    

 

Ջերմագին բարեողջույններով՝  

ՀԵՄԱ հ/կ Վարչություն