Մեքենայական ուսուցման 3 նախագծային թիմ և WEB ծրագրավորման 4 թիմ (ընդհանուրը՝ 19 աշակերտ) ներկայացրեցին իրենց կուրսային աշխատանքները և պատասխանեցին ժյուրիի անդամների և հյուրերի հարցերին: Տոնակատարությանը ներկա էին ՏՏ ոլորտի և ՏՏ նախարարության ներկայացուցիչներ։ Նրանք լավ նախադրյալներով հավաստիացրեցին ծրագրի մասնակիցներին տեղավորելու աշխատանքի։
13 ամիս տեւած այս ուսումնական նախագիծը, որը ՀԵՄԱ հ/կ նախաձեռնության և «Մտքի Զարկ» հ/կ կատարման արդյունք էր, լիակատար հաջողություն ունեցավ։
Շնորհակալություն բոլոր դասախոսներին և բարերարներին: