IMG-LOGO

ՀՐԱՎԵՐ

22-10-2022
IMG

Հարգելի տիկնայք և պարոնայք,

 

Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար» ծրագրի ամփոփիչ ավարտական շնորհանդեսին։

 

Այն տեղի կունենա

 

Սույն թվականի հոկտեբերի 29-ին, ժամը՝ 15․00-ից սկսյալ,

Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի նոր մասնաշենքի 7-րդ հարկում գտնվող դահլիճում,

հասցեն՝ Հովսեփ Էմին 123, Երևան, ՀՀ։

 

Միջոցառման ընթացքում ծրագրի մասնակիցները կներկայացնեն իրենց կուրսային աշխատանքները Մեքենայական ուսուցման և Վեբ ծրագրավորման բնագավառներում՝ ամփոփելով ընթացիկ ուսումնական մեկ տարվա ստացած գիտելիքները։

 

Աշխատանքները կգնահատվեն դասախոսական անձնակազմից ընտրված ժյուրիի կողմից 20 բալանոց համակարգով և ավարտին կհայտարարվեն մասնակից անդամների առաջադիմության ավարտական միջին ամփոփիչ արդյունքները։

 

Ավելին վերոհիշյալ ծրագրի վերաբերյալ՝ այստեղ․

https://aeae.eu/hy/technik-naturwissenschaften/563

 

Հայասփյուռ բարոգործական Ասոցիացիա «Մտքի Զարկ»  հասարակական կազմակերպության խորհուրդ   

 

«Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության վարչություն