2022թ․-ի հուլիսի 31-ին Հայասփյուռ Բարեգործական Ասոցիացիա «Մտքի Զարկ»
Մտքի Զարկ հասարակական կազմակերպությունը՝ այսուհետ «Մտքի Զարկ», ռազմավարորեն համագործակցելով Բեռլինի Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա - ՀԵՄԱ հ/կ
AEAE- Association of the European and Armenian Experts e.V. հետ, մեկնարկեց իր հանդիսավոր բացումը: Հիշեցնենք, որ «Մտքի Զարկ» կազմակերպությունը մարտ ամսից ստանձնել է «ՏՏ դասընթացներ վիրավոր և հաշմանդամ զինվորների համար» ծրագիրը, որը քառակողմ հուշագրով մեկնարկերլ էր դեռ 2021թ․-ի հոկտեմբերի 1-ին։
Հանդիսությանը ողջույնի խոսքով ելույթ ունեցան «Մտքի Զարկ» հ/կ նախագահ Արմեն Բայրամյանը
Armen Bayramyan, ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ, «Մտքի Զարկ» հ/կ համահիմնադիր և խորհրդի անդամ Միքայել Մինասյանը
Mikayel Minasyan:
Հանդիսավոր բացմանը երաժշտական կատարումով հանդես եկան Կոմիտաս երաժշտական քառյակի երաժիշտները և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահարուհի Անահիտ Ներսեսյանը:
Հանդիսավոր բացմանը կայացավ «Մտքի Զարկ» համանուն գեղարվեստավավերագրական գրքի շնորհանդեսը, որի հեղինակ արձակագիր, բանասեր Սեդա Վարդազարյանը ներկայացրեց գրքի բովանդակային էությունը:
Հանդիսությանը ներկա էին քաղաքականությունից, կրթությունից, մշակույթից և ՊՆ-ից երևելի դեմքեր, այդ թվում ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը
Arthur Abraham և այլոք:
Ողջույնի ուղերձներ հղեցին Գերմանիայից Պոտցդամի աստղաֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արհեստական բանականության մասնագետ դասախոս դր.՝ Արման Խալաթյանը, արհեստական բանականության մասնագետ դասախոս Արթուր Մուրադյանը
Arthur Muradyan և իրավաբան
Խաչատուր Մխիթարյան: Բարեմաղթանքներով ելույթ ունեցան ԳՀԿԽ փոխատենապետ Սերժ Տէր Յակոբեանը
Serge Derhagopian և Արցախի պատերազմների մասնակից Ռազմիկ Պետրոսյանը: Հանդիսության ներկաներին և «Մտքի Զարկի» անդամերին իր բարեմաղթանքներն ուղղեց հյուրընկալ Հայ Ռուսական (Սլավոնական) Համալսարանի ռեկտորատի անունից Արման Դարբինյանը:
Հանդիսությանը շնորհակալագրեր տրվեցին երախտավորներին և բարեգործ-հովանավորներին: Բացման կիզակետում Արցախյան 44օրյա պատերազմին վիրավորում ստացած, «Մտքի Զարկի» ՏՏ ուսուցման դասընթացներին մասնակից ուսանող-սաներն էին, ովքեր գտել են այս ծրագրում իրենց մտավոր պայքարի կյանքի նոր ուղենիշը: Մասնակից ուսանող սաներին ուսումը, առողջության և կենցաղային հարցերում համակարգող և կազմակերպող տիկին Լիլիթ Սահակյանը
Lilit Sahakyan, ով հանդիսանում է նաև «Մտքի Զարկ» կազմակերպության համահիմնադիր և խորհրդի անդամ, իր անգնահատելի ներդրումն ունեցավ հանդիսության անցկացման գործում: