2016թ․-ի սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 6-ը Բեռլինի Դահլեմ շրջանում գտնվող Եվրոպական մշակույթների թանգարանը ի թիվս այլ կազմակերպությունների մեզ հետ մշակեց և անցկացրեց «Հայաստնաի օրեր» միջոցառումները։ Բացման օրը երփներանգ հայկական երգ ու պարով մենք դրական اونيلا իմաստով «շոկի» ենթարկեցինք այցելուներին։ Մեր արհեստավարժ երգի և պարի ուսուցիչները շատ կարճ ժամանակահատվածում փորձեցին այցելուներին սովորացնել երգել հայկական երգեր և պարել հայկական պարեր։ Այդ օրերը կարևոր էին հայի ինքնությունը գերմանական հանրությանը պարզաբանելու համար։
Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Եվրոպական Մշակույթների Թանգարանին մեր միության նկատմամբ ցուցաբերած վստահության և համագործակցության համար՝ ի դեմս թանգարանի համադրող տիկին դր․ Յանին Ռեդլինի։