Հակամարտության լայնածավալ տարածման վտանգն աճում է օրեց օր։ Մանավանդ երբ մեր ստացած տեղեկությունները հաստատում են, որ անօրեն կերպով կովկասյան տարածաշրջան են ներգրավվել օտար վարձկաններ պատերազմական այլ վայրերից՝ ռազմական ընդհուրմենրն էլ ավելի հրահրելու համար։ Բռոտ Ֆյուր Դի Վելտ- և Դիակոնիայի Ճգնաժամային Օգնտության նախագահ՝ Կորնելիա Ֆյուլկրուգ-Վայցելը քննադատում է միջազգային կառույցների մինչ այժմ անբավարար աշխատանքները․
«Անցյալ 30 տարիների ընթացքում միջազգային հանրությունը չի կարողացել հակամարտող կողմերին այնտեղ հասցնել, որպեսզի առկա լարվածությունները խաղաղ կերպով մի կողմ դրվեն։ Ընդհակառակը, զենքի մատակարարումն ու այդպիսով նաև հակամարտության հրահրումը շարունակու տեղի է ունենալ՝ անտեսելով ԵԱՀԿ-ի էմբարգոյ կոչերը (OSCE - Organization for Security and Co-operation in Europe)։ Ներկայումս սարսափելիորեն հստակ է դառնում միջազագային համակարգի թուլությունը՝ հակամարտության կասեցման գործում։ Ադպիսով գեոստրատեգիական նպատակների համար տարատեսակ տարածաշրջանային ուժերի ու մեծ տերությունների կողմից մղվող պայքարը բեռնվում է քաղաքացիական բնակչության մեջքին։»
Գերմանիայի ավետարանական եկեղեցիների արտասահմանյան օգնության կազմակերպությունները ողջունում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից վերսկսվող բանակցությունները, որոնք կարող են դառնալ խաղաղ հանգուցալուծման սկիզբը։ Այս ձևաչափի բանակցությունները պետք է բոլոր տեսակի դիվանագիտական հնարավորություններով աջակցություն ստանան։
Նախագահ Ֆյուլկրուգ-Վայցելը այս առումով նշում է․ «2016 թ-ին Գերամիայի Դաշնային Հանրապետությունը ԵԱՀԿ-ի ատենապետն էր և մեծ ուշադրություն էր դարձնում Ղարաբաղյան հակամարտությանը։ Ուստի այժմ էլ պետք է շարունակել նույն աշխատանքները։ Գերմանիան պետք է կիրառի իր ծանրակշիռ քաղաքական դերը և դրանով հստակ դարձնի այն կարևոր փաստը, որ Եվրոպայի դարպասների առջև բռնկվող պատերազմը պետք է վերջապես քաղաքական լուծում ստանա»։ Ուստի այս պահին հրատապ առաջադրանքն անմիջապես զինադադարի կնքումն է, որպեսզի էլ ավելի մարդկային կյանքեր չվտանգվեն:
[․․․]
Բռոտ Ֆյուր Դի Վելտը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանում և Ադրբեջանում իր հասարակական և եկեղեցական գործընկեր-կազմակերպություններին։ Այդ աշխատանքների շնորհիվ հատկապես երիտասարդ քաղաքացիները սովորում են հարցադրումի տակ դնել տասնամյակների շարունակ ամրապնդված կարծրատիպերը, հասկանալ հակառակ կողմի կեցվածքն ու կառուցողական կերպով մոտենան հակամարտությանը։ Բռոտ Ֆյուր Դի Վելտի կողմից հրավիրված տարածաշրջանային համագործակցման ժամանակ երկխոսության մեջ են մտնում մի քանի երկրներից շուրջ 20 հասարակական կազմակերպություններ։ Նրանցից շատերը հաճախ հակամարտության գծի տարբեր կողմերում են։ Սահմաններից անդին տեղի ունեցող մտքերի փոխանակումը հաճախ հհնարավոր է լինում անցկացնել միայն համացանցով ստեղծված ֆուրումի միջոցով, կամ տարածաշրջանից դուրս եղող չեզոք պետության տարածքում, քանի որ տեղի քաղաքական և հասարակական իրավիճակը բարդ է ու նման հանդիպումների հնարավորություն չի թույլատրում։
Ըստ տիկին Ֆյուլկրուգ-Վայցելի․ «Գերամնիայի կառավարությունը պետք է փորձի իր դիվանագիտական միջամտությունների ժամակակն մեծ տեսանելիություն և աջակցություն ցուցաբերել հենց այս տեսակ ջանքերին, որոնք որ արվում են տարածաշրջանի քաղաքացիական հասարակության կողմից՝ հակամարտության ձևոփոխման նպատակով։ Առանց դրա զինադադարը Ղարաբաղում չի կարող հարատև լինել և առհասարակ տարածաշրջանում հնարավոր չի լինի երկարատև խաղաղաության հասնել»։
Դիակոնիայի Ճգնաժամային Օգնությունը 1988 թ-ի կործանարար երկրաշարժից հետո բազում տարիներ աջակցել է Հայաստանի վերականգնմանը։ Բռոտ Ֆյուր Դի Վելտն ու Դիակոնիայի Ճգնաժամային Օգնությունը հանդիսանում են Եվրոմիության ԱԿՏ Ալիանսի անդամներ (ACT Alliance EU): Այն եվրոպական եկեղեցական այլ կազմակերպությունների հետ մեկտեղ զբաղվում է հումանիտար օգնությամբ և տարածաշրջանային զարգացման ծրագրերով։ ԱԿՏ Ալիանսի միությունը ևս հանդես է եկել անհապաղ խաղաղության և քաղաքական բանակցությունների վերսկսման միասնական հայտարարությամբ, որպեսզի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծում ստանա։
https://www.brot-fuer-die-welt.de/pressemeldung/2020-krieg-um-berg-karabach-droht-zu-eskalieren/