IMG-LOGO

Հայ արվեստագետների բացառիկ ցուցահանդեսի բացում Բեռլինում

14-05-2015
IMG

10 մայիսի, 2015 | 23:31

berlin exb 3Մայիսի 8ին Բեռլինում  Եվրոպահայկական փորձագետների ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված մշակութային օրեր բացվեցին   Kulturhaus Karlshorst դահլիճում կազմակերպած 32  հայ նկարիչների 60-ից ավելի գեղարվեստական աշխատանքների ցուցադրությամբ։ ,,Հայկական վերացական արվեստ. Սուբտիլ հանգույցներ,, ցուցահանդեսն առաջին անգամ Գերմանիայում մեկտեղել է Հայաստանի եւ սփյուռքի արվեստագտներին՝ հիմքում ունենալով Արչի Գալենցի հավաքածուն, որը ստեղծվել է 1995 թվականից։ 2000 թվականից նա մի շարք միջազգային ցուցահանդեսների է մասնակցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Ռուսաստանի եւ այլ երկրների արվեստագետների հետ։ Տարբեր տարիներին  իբրեւ համադրող կազմակերպելով մի շարք ցուցահանդեսներ, նա ուշադիր հետեւել էր վերացական արվեստի զարգացման միտումներին։ 2004 թվականին Բելգրադի եւ Սկոպյեի ժամանակակից արվեստի թանգարաններում, 2005-ին Հելսինկիի քաղաքային թանգարանում, իսկ  2008-ից նաեւ  Բեռլինի իր սեփական ցուցասրահում, որտեղ ինքը հնարավորություն է ունեցել ներկայացնելու մի շարք ճանաչված նկարիչների՝ Աշոտ Աշոտ /1995/, ՎԱԶՕ/2009/, Սիլվինա Տեր-Մկրտչյան/2011/,  Գարիկ Կարապետյան/2012/, Նարեկ Ավետիսյան/2013/, Միքայել Օհանջանյան/2014/։  Առաջնորդվելով վերոնշյալով, Արչի Գալենցը կարծում է, որ այսօր հայ արվեստում առկա է յուրահատուկ մի լանդշաֆտ, որն ունի կենսունականություն։ Ցուցահանդեսն ավելի ամբողջական դարձնելու նպատակւով, մի շարք նկարներ ցուցադրվել են անհատական հավաքածուներից։ Իսկ այն նկարիչները, որոնց գործերը օբյեկտիվ պատճառներվո դուրս են մնացել այս ցուցադրությունից, ներկայացվելու են մայիսի 11-ին կայանալիք դասախոսության ընթացքում, որը վարելու է համադրողը՝ Արչի Գալենցը։ Ըստնրա ցուցադրության նպատակն է գրավել մշակութաբանների ուշադրությունը՝ այս ֆենոմենի նկատմամբ։ Ցուցահանդեսին ներկայացվել են Հարություն Կալենցի, Կիկիի/Գրիգոր Միքայելյան/,Վահան Ռումելյանի, Արմեն Ռոչի, Սեւի, Լեո Լեոի, Նարեկ Ավետիսյանի, Սամ Գրիգորյանի, Սիրակ Մելքոնյանի, Արշակ Նազարյանի, Գեղամ Քաչերյանի, Աշոտ Աշոտի/Կազարյան/, Կարո Մկրչտյանի, Համլետ Հովսեփյանի, Նարինե Իսաջանյանի, Գեւորգ Կասաբյանի, Միքայլ Օհանջանյանի եւ այլոց գծանկարները, կտավները, գրաֆիկական աշխատանքները, քանդակ եւ օբյեկտները։ berlin exb Բացման արարողությանը ելույթներ ունեցան Միքայել Մինասյանը, Բեռլինի քաղաքապետարանի  ներկայացուցիչները, համադրողը, իսկ ելույթները ընդմիջում են հանրաճանաչ երաժիշտների կատարումներով՝ ջութակահար Դավիթ Խաչատրյանը, տենոր Արտակ Կիրակոսյանը, դաշնակահար Կարինե Գիլանյանը եւ բարիտոն  Ասատուր Բալջյանը։ Ցուցահանդեսը բաց է մինչեւ մայիսի 26-ը։   Սկզբնաղբյուրը՝ http://orer.eu/%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%BC%D5%AB%D5%AF-%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6/