IMG-LOGO

,,Հայկական վերացական արվեստ. Սուբտիլ հանգույցներ,, ցուցահանդեսի փակումը Բեռլինում

28-05-2015
IMG
28 մայիսի, 2015 | 09:09
berlin 2015 exbԲԵՌԼԻՆ- Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 8ին Բեռլինում  Եվրոպահայկական փորձագետների ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված մշակութային օրերի շրջանակներում   Kulturhaus Karlshorst դահլիճում բացվել էր 32  հայ նկարիչների 60-ից ավելի գեղարվեստական աշխատանքների ցուցադրությունը։ Մայիսի 26-ին տեղի ունեցավ ցուցահանդեսի եւ Մշակութային օրերի հանդիսավոր փակումը։ berlin archi galents,,Հայկական վերացական արվեստ. Սուբտիլ հանգույցներ,, ցուցահանդեսի  փակման արարողությունը բացեց մշակութային օրերի կազմակերպիչ Միքայել Մինասյանը։  Այնուհետեւ ողջույնի խոսք ասացին ցուցահանդեսի համակարգող Արչի Գալենցը, Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան պարոն Հանս Յոխեն Շմիդտը, ով խոսեց Գերմանիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման թեմայով: berlin despanԱյնուհետեւ դերասանուհի եւ մեներգչուհի Ալեքսանդրա Շպիլմանը գերմաներենով ներկայացրեց  Պ.Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի «Ղողանջ եղեռնական»-ից մի հատված, իսկ բոստոնաբնակ Ալեքս Բաբոյանը թառով նվագեց Կոմիտասի ստեղծագործությունները։  2015թ.-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային օրերի միջոցառումներն ամփոփեց ՀԵՄԱ հ/կ նախագահ Միքայել Մինասյանը։ berlin miakyelberlin tar   Ստորեւ կարող եք դիտել Պարույր Սեւակի պոեմի մի հատվածի գերմաներեն կատարումը։ https://www.youtube.com/watch?v=CjyUYAYMda8 ՕՐԵՐ   Սկզբնաղբյուրը՝ http://orer.eu/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF-%D5%BD%D5%B8%D6%82%D5%A2%D5%BF%D5%AB%D5%AC-%D5%B0%D5%A1/