IMG-LOGO

«Թևանիկ» ֆիլմը գերմանացի հանդիսատեսի համար

10-06-2016
IMG

Երեկ երեկոյան Բեռլինի «Կարլսհորստ» մշակույթի տանը գերմանահայկական մշակութային օրերի շրջանակներում ցուցադրվեց Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը: Թեման, ցավոք այս օրերին շատ արդիական է: Այն խաղարկային է, ներկայացնում է արցախյան պատերազմից դրվագներ` հյուսված երեք պատանիների ապրումների շուրջ, ովքեր իրենց կամքից անկախ լինելով պատերազմի մեջ` չեն էլ պատկերացնում թե այն ինչ է:   «Մենք ի սկզբանե այլ ֆիլմ էինք նախատեսել ցուցադրելու, բայց դա չստացվեց, հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ կային, դեռ պրեմիերան չէր կայացել: Դահլիճը բնականաբար ունեինք, մանավանդ, որ ապրիլյան դեպքերը կատարվեցին, իսկ առաջին միջոցառումն էլ նվիրված էր Հայաստանի ու Արցախ անկախության 25-ամյակին: Եվ այս նույն ենթատեքստում որոշեցին նորից արցախյան թեմա ու «Թևանիկ» ֆիլմը ընտրեցինք: Այսինքն` արցախյան թեմաների ու խնդիրների շուրջ միջոցառումների մի ամբողջ շարք է, որը միանշանակորեն չի ընկալվում գերմանական հասարակության կողմից: Փորձում ենք ամեն կերպ իրազեկել, մթնոլորտ փոխել Արցախի ինքնորոշման հարցի շուրջ քննարկումները ակտիվացնել»,- մեզ հետ զրույցում նշեց ՀԵՄԱ նախագահ Միքայել Մինասյանը: «Թևանիկ» ֆիլմն անցած տարի ցուցադրվել է Բեռլինում և Քյոլնում Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի առաջարկով: «Իմ կարծիքով դերասանները հիանալի են խաղում բոլոր դրվագներում էլ: Ֆիլմը շատ հաջողված է, նաև դաստիարակչական է: Դրա համար էլ որոշվեց նորից ցուցադրել: Նույնիսկ, եթե այն անգլերեն էլ թարգմանված չլիներ, պարզ ու հասկանալի կլիներ օտարազգի դիտողին: Նախորդ անգամ ցուցադրելուց հետո գերմանացիներն ինձ ասում էին` էսպես ավելի տպավորիչ ու հասկանալի է, մայրենիով լսելը, անգլերեն տողերն օգնում են հասկանալու»:   Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/06/10/702350/ © 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից