Պարգևատրվեցին Հայաստանում և Արցախում Մարդու Իրավունքները և Բարեկամությունն Ամրապնդելու Համար
25 Mar 2017 Սփյուռք Comments OffOn Պարգևատրվեցին Հայաստանում և Արցախում Մարդու Իրավունքները և Բարեկամությունն Ամրապնդելու Համար 1170 Vues
այս կամ այն չափով պայքար են տարել` Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների և բարեկամության ամրապնդման համար: Բեռլինի Լիխտենբերգ թաղամասի Սուրբ Փրկիչ եկեղեցու սրահում պարգևատրվեցին ազատամարտիկներ Էդգար Զոհրաբյանը, Էդվա րդ Սաֆարյանը, Գուրգեն Իսախանյանը և Սարո Խուդոյանը: Պատվոգրերը և հուշանվերները նրանց հանձնեց բեռլինաբնակ հայտնի հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
Վերջիններիս իր խորին շնորհակալությունը հայտնեց Գերմանիայում Արցախի մշտական ներկ
այացուցիչ Հարություն Գրիգորյանը` նշելով, որ շատերի նման նրանք էլ են մի կողմ դրել իրենց անձնական անվտանգությունը և ինչ-որ չափով մասնակցել ընդհանուր գործին. «Անկախ նրանից, թե դուք որտեղ և ինչպես եք գործել, Ձեր ներդրմամբ ամրապնդել եք հասարակությունը Հայաստանում և Արցախում: Մենք խոնարհվում ենք Ձեզանից յուրաքանչյուրի առաջ, որ բոլոր մեր հերոսների հետ միասին մեզ հպարտանալու առիթ եք տվել, որ այսօր հայն ու մասնավորապես արցախցին իր հողի վրա հայերեն խոսելու և ապրելու իրավունք է ձեռք բերել: Այդ պայքարն առ այսօր շարունակվում է, հենց այս պահին, այս ցրտին, սահմանին հազարավոր զինվորներ են կանգնած և ուշիուշով հսկում են թշնամու ամեն մի շարժը: Ուժ և կամք նրանց: Մենք խոնարհվում ենք քո առաջ, հայ զինվոր, մենք քեզ հետ ենք»:
Տոնական միջոցառումը շարունակեցին ասոցիացիայի հայկական կիրակնօրյա դպրոցի սա
ները` երգ ու պարով և թատերական ներկայացմամբ: Նրանք նախ երգեցին ռազմահայրենասիրական երգեր: Այնուհետև ասմունքով և պարերով շնորհավորեցին բոլոր կանանց` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: «Գայա Ռոյալ» կազմակերպության ղեկավար Գայանե Խաչատրյանի հետ համատեղ երեխաները հանդիսատեսի համար պատրաստել էին Հովհ. Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթի ներկայացումը: Եզրափակիչ երգը ներկայացնելիս սաներին միացավ նաև երգիչ Արտակ Կիրակոսյանը: Փոքրիկ դերասաններն արժանացան հանդիսատեսի հոտնկայս տևական ծափահարություններին:
Գայանե Առաքելյան

