IMG-LOGO

Բեռլինում Կայացան Գերմանահայկական Մշակութային Օրերը

26-05-2017
IMG
You are at :Accueil»Մշակույթ»Բեռլինում կայացան գերմանահայկական մշակութային օրերը
2

Բեռլինում Կայացան Գերմանահայկական Մշակութային Օրերը

 25 May 2017 ՄշակույթՍփյուռք  Comments OffOn Բեռլինում Կայացան Գերմանահայկական Մշակութային Օրերը  655 Vues
Մայիսի 5-ից 13-ը Բեռլինում տեղի ունեցան ավանդական դարձած գերմանահայկական մշակութային օրերը, որի պաշտոնական փակումը տեղի կունենա հունիսի 18-ին: Բեռլինի «Կարլսհորստ» մշակույթի տանը տեղի ունեցող միջոցառումների շարքն արդեն չորրորդ անգամն է կազմակերպում է «Հայ և եվրոպացի մասնագետների ասոցիացիան»` ՀԵՄԱ-ն: Այս տարի ևս այն անց է կացվում Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր դր. Մարտին Պետցոլդի (մայրը` գյումրեցի Ալինա Մարտիրոսյան) հովանու ներքո: Միջոցառումների համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Բեռլինի Լիխտենբերգ շրջանի թաղապետարանը: Իսկ գործընկերությամբ հանդես են գալիս Արչի Գալենցի «InteriorDAsein/Berlin» արվեստանոցը, «Կարլսհորստ» մշակույթի տունը և «Գայա Ռոյալ» կազմակերպությունը:

Մշակութային օրերի առաջին միջոցառումը նկարիչ Արչի Գալենցի գեղանկարների ցուցահանդեսն էր, որն իր շուրջ էր հավաքել մեծաթիվ հանդիսատես:

Մեզ հետ զրույցում ՀԵՄԱ – ի նախագահ Միքայել Մինասյանը նշեց, որ իրենք անցած տարվանից մտադրություն ունեին ցուցահանդես կազմակերպել այստեղ ապրող և ստեղծագործող շուրջ տաս արվեստագետների մասնակցությամբ: Սակայն այս տարի շատ քիչ ժամանակ են ունեցել պատրաստվելու. «Մենք չգիտեինք` արդյոք կշարունակեինք, թե` ոչ: Գումարի և այլ հարցերի հետ կապված խնդիրներ կային: Բայց շնորհիվ Մարտին Պետցոլդի և Լիխտենբերգի նորընտիր թաղապետ պարոն Միխաել Գրունստի հետ մեր բանակցությունների, ամեն բան ստացվեց: Արչի Գալենցին հրավիրեցինք, որովհետև այդ սեղմ ժամկետներում միայն նա կկարողանար կազմակերպել: Իսկ մյուս արվեստագետներին կթողնենք հաջորդ տարվա»:

Գեղանկարիչ Արչի Գալենցն իր հավաքածուից հանդիսատեսին էր ներկայացնում 50 ստեղծագործություն (մինչև հունիսի 18-ը), որոնց ճիշտ կեսն իրենն են: «Այս անգամ որոշեցի սահմանափակվել քաղաքի թեմայով` Բեռլինի հետ կապված: Ուզեցի իմ գործերին զուգահեռ այն մարդկանց գործերը ցուցադրել, ովքեր ինձ վրա մեծ ազդեցություն են թողել: Մոտ 15 հեղինակի աշխատանքներ, որոնցից 7-ն արդեն մահացած են»,- մեզ հետ զրույցում նշեց Արչի Գալեցը:

Հաջորդ միջոցառումը մայիսի 6-ի համերգն էր` «Դասականը հանդիպում է ժամանակակցին» խորագրով: Այստեղ իրենց փայլուն կատարումներով հանդես եկան` Ուկրաինայից հրավիրված երգիչ Ժան Սմբատյանը, բեռլինաբնակ արվեստագետներ` Մասիս Առաքելյանը (տենոր և կոմպոզիտոր), Արտակ Կիրակոսյանը (երգիչ) և Կարինե Գիլանյանը (դաշնակահար):

Մայիսի 13-ին ՀԵՄԱ-ի կիրակնօրյա դպրոցի սաները հանդիսատեսին ներկայացրեցին «Հիսուսի հրաշքները» թեմայով երաժշտական բեմականացումը, որի սցենարը գրել էր գերմանահայ փիլիսոփա և ճառագիր Վազրիք Բազիլը, իսկ գեղարվեստական ձևավորումն իրականացրել էին Արտակ Կիրակոսյան և Գայանե Խաչատրյան ամուսինները:

«Մոտ երկու-երեք շաբաթ առաջ կոնկրետ այս թեմայով ներկայացման սցենար գրելու առաջարկ եղավ և կարճ ժամանակում այն ստեղծվեց: Ռայմոդ Լուլուս անունով մի աստվածաբան, իմաստասեր կար 12-13-րդ դարերում: Գուցե շատ հայտնի չէ հայերիս: Նա շատ գեղեցիկ երկխոսություններ ունի: Նախաբանը միայն իրենից էի վերցրել` ճգնավորի և մեկ նորընծա հոգևորականի զրույցից էր»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց սցենարի հեղինակ Վազրիք Բազիլը:

Գայանե Առաքելյան

12

3

4

 

https://www.nowarmenia.com/2017/05/25/%D4%B2%D5%A5%D5%BC%D5%AC%D5%AB%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4/?lang=hy