ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ին հայտնեցին կազմակերպության մամլո ծառայությունից՝ տոնին մասնակցում էր նաև հայազգի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
Սբ. Զատկի տոնակատարությունը սկսվել է ժամերգությամբ: Հոգևոր արարողությունն անցկացրել է Բեռլինի հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Գաբրեիլյանը: Իր քարոզում նա նախ շնորհավորել է ներկաներին՝ կանանց տոնի կապակցությամբ, ապա ներկայացրել Քրիստոսի հարության Սբ. Զատկի խորհուդը: Ժամերգությանը հաջորդել են «Հայ և եվրոպացի մասնագետներ» հանրային կազմակերպության կիրակնօրյա հայկական դպրոցի սաների երգչախմբային կատարմամբ ելույթները և վերջիններիս կողմից Սբ. Մեսրոպ Մաշտոցի «Ձոն ի Քրիստոս» աղոթքի մեղեդիական հաջորդիվ ասմունքը: Ապա երեխաներն ու հավաքված հյուրերը տեղափոխվել են «Ամենափրկիչ» եկեղեցուն կից բացօթյա պուրակ, որտեղ հայկական խորովածի, համեղ ուտեստների շուրջ երեխաների ուրախ խաղերով տոնակատարությունը շարունակվել է բարձր տրամադրությամբ մինչև ուշ երեկո: