IMG-LOGO

«Գաթա Բենդ և Անդրանիկ սարկավագ Մանուկյան» ազգագրական համույթի ելույթը Բեռլինում

13-06-2019
IMG

«Գաթա Բենդ և Անդրանիկ սարկավագ Մանուկյան» ազգագրական համույթը մայիսի 24-ին Բեռլինի «Հայ և Եվրոպացի մասնագետների ասոցիացիա» (ՀԵՄԱ) հանրային կազմակերպության նախաձեռնությամբ, հյուրախաղերով գտնվում էին Բեռլինում: Համերգը կայացել է Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տան համերգասրահում: Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են ՀԵՄԱ-ից, դահլիճը լեփ-լեցուն է եղել խանդավառ ունկնդիրներով, նույնիսկ հանդիսատեսի մի մասը հոտնկայս է  ունկնդրել ազգային երգերը: Համերգի բացմանը հյուրերին ողջունել է ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ Միքայել Մինասյանը՝ շնորհակալություն հայտնելով Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության մշակույթի բաժնին, ՀՀ սփյուռքի նախարարությանը, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր Միխաիլ Գրունստին, Գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր Մարտին Պետցոլդին, Կարլսհորստի մշակույթի տան տնօրենությանը, նույն շրջանում գտնվող «Ռեստորան Երևանի» տնօրենությանը, ՀԵՄԱ հ/կ վարչության անդամներ Սարգիս Բոլոեանին, Զոյա Մարկոսյանին, Սրբուհի Մարտիրոսյանին, գերմանա-հայկական մշակութային օրերի հիմնադրմանը ջատագով երջանկահիշատակ Ալինա Մարտիրոսյան-Պետցոլդին: Միքայել Մինասյանը խոսքը փոխանցել է նրա որդուն՝ պրոֆ. դր. Մարտին Պետցոլդին: Վերջինս ողջունելով հյուրերին՝ հայտնել է իր գոհունակությունը, որ ոչ միայն հայերն են հետաքրքրվում հայկական մշակույթով, այլև Լիխտենբերգ շրջանի գերմանացիները: Ապա Մարտին Պետցոլդը շնորհակալություն է հայտնել Միքայել Մինասյանին և ՀԵՄԱ հ/կ անդամներին՝ երկու ժողովրդների միջև մշակույթային կամուրջ կառուցելու համար: Համերգի ավարտին Անդրանիկ սարկավագ Մանուկյանը բոլորին Աստծո օրհնությամբ  հաջողություն է մաղթել:   http://hayernaysor.am/archives/313747