IMG-LOGO

Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրեր. «Հայերը. Նրանց Երկիրը և Մշակույթի Գանձերը»

26-06-2020
IMG
You are at :Accueil»Մշակույթ»Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրեր. «Հայերը. նրանց երկիրը և մշակույթի գանձերը»
 
Անդրանիկ Քոչար

 

Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրեր. «Հայերը. Նրանց Երկիրը և Մշակույթի Գանձերը»

 23 Apr 2019 ՄշակույթՍփյուռք  Comments OffOn Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրեր. «Հայերը. Նրանց Երկիրը և Մշակույթի Գանձերը»  709 Vues
 
 
Արվեստի և մշակույթի միջոցով Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա ՀԿ-ն (ՀԵՄԱ) հինգ տարի շարունակ Գերմանիայում, Հայաստանում և ամբողջ Եվրոպայում հանդիսացել է մարդկանց միջև նորանոր մշակութային կապեր հաստատող կամուրջ: Այս տարի Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը Հայաստանը կլուսաբանվի նոր հայեցակետերով. լուսանկարների ցուցահանդեսով, ազգագրական նորովի մեկնումներ պարունակող համերգով, մանկապատանեկան թատերական ծրագրով և երիտասարդ ակադեմիականների բանավեճային քննարկումներով: Ավանդույթի համաձայն գերմանա-հայկական մշակութային օրերը տեղի կունենան Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր Միխայիլ Գրունստի և Բունդեսթագի հայազգի նախկին պատգամավոր պրոֆ. դր. Մարտին Պետցոլդի հովանու ներքո: Լուսանկարների ցուցահանդեսի ծրագիրը կրում է «Հայերի երկրի միջով» խորագիրը: Ցուցադրվող լուսանկարների հեղինակների մեջ առանձնանում է սև-սպիտակ լուսանկարների արվեստագետ, հայտնի լուսանկարիչ Անդրանիկ Քոչարը:
 
Քոչարի լուսանկարչական գործերը կմեկնաբանի «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» գրքի հեղինակ, արվեստագիտության թեկնածու Գայանե Առաքելյանը՝ հանրությանն առաջին անգամ ներկայացնելով Քոչարի ստեղծագործությունների քննությունն ընդգրկող առաջին ընդհանրացնող, համապարփակ աշխատությունը: Մենագրությունը Գայանե Առաքելյանի շուրջ մեկ տասնամյակից ավելին տևած մանրամասն հետազոտությունների արդյունքն ու հանրագումարն է: Դրա վկայությունն են Անդրանիկ Քոչարի արվեստին նվիրված նրա թեկնածուական ատենախոսությունը, ինչպես նաև լուսանկարչի մասին պատմող մի շարք զեկուցումներ և հոդվածներ:
 
Գայանե Առաքելյանի մենագրության լույս ընծայումը համընկնում է 2019 թ. Անդրանիկ Քոչարի ծննդյան 100-ամյա և լուսանկարչության գյուտի 180-ամյա հոբելյաններին: Այն մի յուրահատուկ հարգանքի տուրք է մեծ լուսանկարչի և նրա կերտած ստեղծագործությունների նկատմամբ: Ոստի՝ ինչպես հեղինակն է նշում. «Այս գիրքը Քոչարի լուսանկարչական ժառանգությունն ամբողջական ներկայացնելու առաջին փորձն է, ուր լուսաբանվում են արվեստագետի՝ հնարավորինս լիարժեք հավաքածուն, նրա նախընտրած աշխատաոճը, ստեղծագործության գեղարվեստական լեզուն»:
 
Աղբյուրը՝ www.nowarmenia.com կայքի