IMG-LOGO

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՆԴԻՍՈԻԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ․ «Պարում են փաթիլները» ❄️

31-12-2025
IMG

Սիրելի բարեկամներ,

 

սիրով հրավիրում ենք մասնակցելու հին տոմարով Ամանորյա և Սբ․ Ծննդյան Բեռլինի հայկական դպրոցի տոնախմբությանը, որը տեղի կունենա

 

2026թ․-ի հունվարի 11-ին, ժամը՝ 16․00-ին

«Փրկչի»(Erlöserkirche) եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43, 10317 Բեռլին։

 

Տոնական հանդիսությունից հետո սիրով հրավիրում ենք եկեղեցու հարևանությամբ գտնվող համայնքի սրահ մեզ հետ ճաշակելու ամանորյա ուտեստներ և մասնակից լինելու այս ուրախ տոնախմբությանը։

 

Մուտքը չափահասների համար՝ 20 եվրո/անձը

6 տարեկանից բարձ երեխաների և պատանիների համար՝ 5 եվրո/անձը։

 

Սիրով սպասում ենք Ձեզ։

 

Տոնական բարեմաղթանքներով՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն