IMG-LOGO

Հուսադրող զորավիգ լինելու մի ծրագիր

30-09-2024
IMG

Երևանյան պայծառ ու արևոտ աշնանային օրը ուրախ էր, նաև տրամադրող 44-օրյա և արցախյան պատերազմներին մասնակցած վիրավոր և հաշմանդամ զինվորների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների՝ SS-ի բարեգործական ծրագրի ուսուցման մասնակիցների համար։


Այդ օրը հանդիպում պիտի լիներ ծրագրի հովանավոր, Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիետտե Պֆիստերի հետ։ Հանդիպումը կայացավ Երևանի Ագրարային համալսարանում, ուր ընթանում են ուսուցման դասընթացները։


Ներկայացվեց Գերմանիայից Միքայել Մինասյանի և դոկտոր Արման Խալաթյանի կողմից ղեկավարվող և ուղղորդվող թիմի դասախոսական կազմը։


Արհեստական բանականության դասախոս Տիգրան Աղաջանյանը պարզ, հստակ ու մատչելի, տեխնիկայի զինվածությամբ ներկայացրեց օրվա դասանյութը։ Իսկ հեռահար կապով էկրանին ցուցադրմամբ Գերմանիայից Միքայել Մինասյանն ու դր․ Արման Խալաթյանը ներկայացրին հյուրին մտահոգող բոլոր հարցադրումների պատասխանները։ Դասախոսներ Ահարոն Հայրապետյանը, Վահե Ղազարյանը, Գարիկ Գալստյանը ներկայացրին ժամանակին համահունչ և պահանջված բարձրագույն մաթեմատիա, վեբ-ծրագրավորում և համակարգչային ինեժեներիա մասնագիտությունների ուսուցման արդարացված իրենց արդյունավետ մեթոդները։


Ամբողջ ընթացքում անգլերենի դասախոս Հասմիկ Ալեքսանյանն իր հաճելի ժպիտով կարողացավ հասանելի դարձնել երկկողմանի բոլոր թարգմանությունները։

Հաճելի ու տրամադրող էր Մարիետտե Պֆիստերի հաղորդակցվելը ուսանողների հետ։ Համակարգող Արթուր Սարգսյանը կարողացավ ամբողջ լսարանին մասնակից դարձնել ազատ արտահայտվելու։ Օքսաննան և Նարեն անգլերենով, իսկ մյուսները թարգմանաբար ներկայացրին դասընթացին մասնակցելու արդյունավետությունն ու իրենց գոհունակությունը։

ՀԱՅԿՈՆԳ ընկերության տնօրենը ներկայացրեց․
- Նախադեպը չունեցող այս ծրագիրը հայոց ամենադաժան պատերազմից հետո հենց այս թիմի կողմից իրագործվեց և տվեց լավագույն արդյունքը։ Ծրագիրն ավարտած 19 վիրավոր տղաներից շատերը աշխատանք գտան այս ոլորտում։ Մարիետտե Պֆիստերին տրվեց Ս․ Վարդազարյանի հեղինակած <<Մտքի զարկ>> գիրքը, որն այդ վիրավոր տղաների անցած ճանապարհի պատմությունն է ներկայացնում։


Բոլոր մասնակիցների հայացքներում և շուրթերին բարձրաձայնված շնորհակալական խոսք էր․
-Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Գերմանիայի կառավարությանը՝ մեր ցավի նկատմամբ անտարբեր չգտնվելու, զորավիգ լինելու, նաև մեծ մարդասիրության համար, որի վառ արտահայտությունն այս ծրագիրը հովանավորելն է։


Այս պահին Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ և կրթության, մշակույթի և հաղորդակցության գծով պատասխանատու Մարիետտե Պֆիստերի ներկայությունն իսկ հավաստում է հայ ժողովրդի նկատմամբ մարդասիրական արժեքները արժևորելու խորաթափանցելիությունը։


Շնորհակալություն ամեն լավի ու գեղեցիկի համար։


Լեցուն ու հարուստ օրն ամփոփվեց՝ Մայր Հայաստանի բարձունքից դիտելով 2805 ամյա Երևանը և Մասիսները։



ՍԵԴԱ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԿՈՆԳ ՍՊԸ


Պատկերասրահ