2024թ.-ի մայիսի 11-ին Կառլհորստի մշակույթի տան ցուցահանդեսների սրահում, հասցեն՝ Treskowallee 112, 10318 Բեռլին, Բեռլինի Գերմանահայկական Մշակութային Օրերի շրջանակում տեղի ունեցավ գերմանացի հրապարակախոս, ճառագիր, դասախոս և հրապարակային կապեևի մասնագետ դոկտոր Վազրիկ Բազիլի «Ճշմարտություն և Արվեստ» թեմայով բանախոսությունը։ Սույն թեմայի շուրջ բանախոսը հետևյալը ներածեց․
«Արվեստն ու արվեստի գործերը առաջին հասցեները չեն, երբ մտածում ես «ճշմարտության» մասին։ Ճանաչումն ու գիտությունը, թվում է, սկզբնական վայրերն են, որտեղ ի հայտ է գալիս ճշմարտությունը, և որոնց համար փորձագետները ջանասիրաբար պայքարում են:
Բայց «ճշմարտություն» հայերենում նշանակում է «իրական, ճիշտ և որոշակի», ինչպես նաև «արտաքին տեսք», ինչպես արվեստի գործը, որը կենդանացնում է նկարիչը։ Արդյո՞ք արվեստը նաև ճշմարտության տեղի է: Իսկ որտե՞ղ է պատկանում «գեղեցկությունը»: Հիմա այն դուրս է եկել նորաձևությունից»:
Բանախոսության ավարտին հարց ու պատասխանի միջոցով կայացավ ակտիվ քննարկումներ հյուրերի և բանախոսի միջև:
Ավելին այս երեկոյի մասին կարոխ եք վերցնել տեսադարանի տեսաֆիլմից գերմաներեն լեզվով։