Սույն թվականի սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել Վրաստանի Գուրջաանի քաղաքից ժամանած մանկապատանեկան երգչախմբի բարեգործական համերգը Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցում։ Համերգը կրում էր «Սիրտս բաբախում է Արցախի երեխաների համար» վերնագիրը։ Համերգի ընթացում հանգանակած 300 եվրո գումարը փոխանցվել է Արցախի Հանրապետության Մշակույթի Նախարարությանը։ Ուրախությամբ հայտնում ենք, որ այս գումարով Շուշիի արվեստի դպրոցի կերպարվեստի խմբի աշակերտների համար ձեռք են բերվել մոլբերտներ։
Շնորհակալություն Գուրջաանիի երգչախմբի սաներին և նրա գեղարվեստական ղեկավար Իլյա Դաութաշվիլիին, ինչպես նաև «Բարեկամական կամուրջներ» ծրագրի աջակից տիկին Ալեքսանդրա Զինկոյին, ում միջնորդությամբ և ՀԵՄԱ հ/կ ջանքերով կազմակերպվեց վերոնշյալ համերգը։