IMG-LOGO

Երախտիքի երեկո Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցում

13-11-2021
IMG

Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա և Գերմանիայում Հայ և Գերմանացի Բժիշկների Միություն հասարակական կազմակերպությունները շաբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական «Փրկչի» եկեղեցում համատեղ կազմակերպեցին երախտիքի երեկո։ Երախտագիտությունն ուղղված էր Գերմանիայում հայ համայնքների աջակից կազմակերպություններին և բոլոր անհատներին, Բեռլինի պատգամավորական տան և Բելգիայից ժամանած Հայ Օգնության Միության այն անդամներին, ովքեր հանրօգուտ կարգով և մեծ նվիրումով հավաքել և տեղափոխել են իրեղեն և դրամական նվիրատվություններ Արցախյան 44օրյա պատերազմի հետևանքով կարիքի մեջ հայտնված անձանց, վիրավորների և  հաշմանդամների համար։ 

 

Միջոցառումը սկսվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին 1 րոպե հոտնկայս լռությամբ հարգանքի տուրք մատուցելով, ապա Հայր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը կարդաց բացման աղոթք, այնուհետև ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ Միքայել Մինասյանը հաշվետվություն ներկայացրեց ուղարկված մարդասիրական օգնության վերաբերյալ․ 200տոննա մարդասիրական բեռ և մոտ 2 մլն․ եվրո դրամական նվիրատվություններ։ Գերմանիայում Հայ և Գերմանացի Բժիշկների Միության նախագահ տիկին Սրբուհի Մարտիրոսյանը հատկանշեց բժիշկների անձնական գործունեությունն առաջնագծում, ովքեր նաև նպաստել են առատաձեռն նվիրատվություններով կարիքավորների հոգսերը տեղում հոգալու։ Բեռլինի պատգամավորական տան անդամ պրոֆեսոր դոկտոր Մարտին Պետցոլդը խոսեց այդ տարածաշրջանի մարդկանց տառապանքներից և միաժամանակ քննադատեց Ադրբեջանի պատերազմ սանձազերծող պահվածքը, ինչպես նաև այդ պատերազմի նկատմամբ գերմանական դաշնային կառավարության պասիվ դիրքորոշումը։ Խոսք վերցրեցին նաև Գերմանիայում ՀՀ դեսպանության աշխատակից պարոն Հայկ Սարգսյանը, Արցախի ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղի վարչության անդամ օրիորդ Նարինե Նահապետյանը, ովքեր իրենց շնորհակալությունը հայտնեցին բոլոր աջակից նվիրատուներին և բարերարներին։

 

Օբերհարց շրջանի միացյալ քահանայության վերապատվելի տիկին Աստրիդտ Շվերդտֆեգերն իր խոսքում նշեց, որ Հայաստանի և Արցախի համար հանգանակվել և ՀԵՄԱ հ/կ է փոխանցվել 2000եվրո և 6 բեռնատար ավտոմեքենաներով լի բարձված իրեղեն նվիրատվություններ։

 

Արևելյան Քրիստոնյաների Միջազգային Ընկերակցության նախագահ Կուրտ Պաուլուսը ներկայացրեց իրենց կողմից Հայաստանին նվիրաբերված օգնության վերաբերյալ հակիրճ ամփոփագիր։

 

Անմնացորդ նվիրումի համար բոլորին հայտնում ենք մեր երախտագիտությունը։

 

***

ք․ Բեռլին, 13․11․2021թ․

 

Մեծարգո դեսպանության ներկայացուցիչ պարոն Հայկ Սարգսյան,

Հոգեշնորհ Հայր Եղիշե Վարդապետ Ավետիսյան,

Գերապատվելի տիկին Աստիդտ Շվերդտֆեգեր,

Մեծարգո տիկին Սրբուհի Մարտիրոսյան,

Հարգարժան տիկնայք և պարոնայք,

Պատվարժան հյուրեր,

Սիրելի քույրեր և եղբայրներ,

 

2020թ.-ի սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական զինված ուժերի և ջիհադիստական վարձկանների կողմից Արցախի և Հայաստանի նկատմամբ սանձազերծված պատերազմը խոր վերքեր է թողել ոչ միայն մեր մարմնում, այլ նաև մեր սրտերում և մտքերում: Ինչպե՞ս էի ես ինձ զգում որպես հայ այդ օրերին. ահազանգված, զգոն, անպայման ինչ-որ բանով օգնելու անհագուրդ ցանկությամբ, սակայն սկզբում դեռ չկողմնորոշված, տագնապած, բայց և հույսով, որ այս խելագարությունն ու դաժանությունը, որը կոչվում է պատերազմ, ժամ առաջ կդադարի, երիտասարդ կյանքերը կփրկվեն, անմեղ քաղաքացիները կրկին կվերադառնան իրենց խաղաղ կյանքի հուն: Աշխարհասփյուռ հայությունը, իսկ մեր պարագայում՝ գերմանահայությունը, իր ահագնացած բողոքի ձայնը բարձրացրեց այս աղետալի ագրեսիայի դեմ. պատերազմի առաջին իսկ օրերից  կազմակերպվեցին բազում բողոքի ցույցեր, ստորագրահավաքներ, գերմանական հանրայնությանը տեղեկատվական իրազեկման բազմապիսի հանրային և քաղաքական միջոցառումներ և ամենակարևորը՝ կարիքում հայտնված մեր հայրենակիցներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրեղեն և դրամական նվիրատվություններ հավաքելու ակցիաներ:

 

Հայ ժողովրդի և նրա բարեկամների ավյունով լի միաբանությունը տվեց Գերմանիայի հայ իրականության մեջ աննախադեպ իր պտուղները. առավել քան ընդհանուրը 200 տոննա հավաքագրված իրեղեն օգնություն և մոտ 2մլն. եվրո դրամական աջակցություն Արցախին և Հայաստանին: Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիան՝ ՀԵՄԱ-ն, ստանձնելով հիմանկանում իրեղեն նվիրատվությունների կենտրոնացված կարգով հավաքագրման և գերմանահայերի մարդասիրական բեռների համակարգման աշխատանքները, Բաբենհաուզեն վայրում Մարգարյանների ընտանիքի օժանդակությամբ վարձակալեց ժամանակավոր պահեստներ։ Այստեղ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Մարգարյանների ընտանիքին, ի դեմս Տիգրան Մարգարյանի, բեռների ընդունման, գույքագրման և պահեստավորման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբեելու համար։

 

Օգտվելով առիթից կցանկանայի անուն առ անուն նշել բոլոր կազմակերպությունների և առանձնահատուկ ակտիվություն ցուցաբերած անհատների անունները՝ հայտնելով իմ խորին շնորհակալությունը բոլորին․

 

- Գերմանիայում Հայ և Գերմանացի Բժիշկների և Բուժաշխատողների միություն, ի դեմս նախագահ տիկին Սրբուհի Մարտիրոսյանի,

- Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմ, ի դեմս Առաջնորդ Սերովբե Եպսիկոպոս Իսախանյանի,

- Netreex GmbH ընկերություն, ի դեմս տնօրեն Արմեն Մարգարյանի 

- HeldinTrans e.K. տեղափոխությունների պրեմիում ընկերություն, ի դեմս նրա տնօրեն պարոն Սիաբենդ Շեմոյի, 

- Բավարիայի Հայ Հայրենակցական Միություն, ի դեմս մեր գործընկեր Արիստակես Զաքարյանի և Աուգսբուրգ քաղաքից նվիրյալ աջակիցների խմբի,

- Արևելյան Քրիստոնյաների Միջազգային Ընկերակցություն, ի դեմս նախագահ Պաուլուս Կուրտի,

- Հանովերի Հայ Համայնք, ի դեմս նրա անդամ Սահակ Հակոբյանի,

- Օբերհարցի ավետարանական-լութերական եկեղեցու համայնքներ, ի դեմս վերապատվելի տիկին Աստրիդ Շվերդտֆեգերի

- Նյուրենբերգի Հայ Համայնք, ի դեմս ատենապետուհի Մարգարիտ Ասոյան-Լինկի,

- Բաբենհաուզենի, Հանաույի և Մայնի ֆրանկֆուրտի հայ գործընկերներ, ի դեմս պահեստային աշխատանքների կազմակերպիչ Տիգրան Մարգարյանի, բեռնափոխադրումների կոորդինատոր Անդրանիկ Վարդանյանի, շտապ օգնության ավտոմեքենայի փոխադրող վարորդ Նարեկ Մարգարյանի և բեռները ցուցակագրող Ժասմեն Ասատրյանի,

- Մեր սիրելի հոգևորականներ, ի դեմս՝ Տեր Գնել Քահանա Գաբրիելյանի, Տեր Վահրիչ Քահանայ Բաղդասարյանի, Եղիշե Վարդապետ Ավետիսյանի, Տեր Այգիկ Քահանա Հովհաննիսյանի, Տեր Տիրատուր Սարդարյանի,

- Համբուրգի մեր հայրենակիցներ, ի դեմս Տիգրան Մայիլյանի և Արտաշես Սարգսյանի,

- Համբուրգի Հայ համայնք, ի դեմս՝ ատենապետ Սեժ Անգելեանի,

- Նյուրնբերգաբնակ և դրեզդենաբնակ հայ հայրենակիցներ, ի դեմս Դրեզդենի Սեմպերօպերայի մեներգչուհի Հրաչուհի Բասենցի և Ադիդաս ֆիրմայի զարգացման մենեջեր Մարգարիտա Շմիդթի,

- Բրեմենի հայ ընկերային խումբ, ի դեմս Վարուժան Խուդավերդյանի,

- Հեսսենի երկրամասի Կյոնիգշտայն վայրի և նրա մերձակայքի բարերար ինժեներական խմբին, ի դեմս Ալեքսանդր Աթանասյանի,

- Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական եկեղեցի, ի դեմս՝ վերապատվելի տիկին Սապնա Յոշիի

- Բեռլինի Եկեղեցական և Մշակութային Հայ Համայնք, ի դեմս՝ փոխատենապետ Անդրանիկ Աբգարյանի,

- Բեռլինի ակտիվիստներ և բարերարներ, ի դեմս Արման Սիմոնյանի, Լևոն Համբարձումյանի, Գրիգորի Եկավյանի, Արման Օհանջանյանի, Սարգիս Բոլոյանի, Գարիկ Խաչատրյանի, Արա Բաղդասարյանի, Լիլիթ Քոչարյանի, Արտակ Կիրակոսյանի և այլոք,

- Գերմանիայում նվիրյալ բժիշկներ և բուժաշխատողներ, ի դեմս Կարեն Ազիզյանի, Շուշանիկ Սարիբեկյանի, Վարազդատ Մկրտչյանի, Լուսինե Կարապետյանի, Ամալյա Թորոսյանի, Ռուզաննա Սարգսյանի, Լուիզա Ղազարյանի, Լուսինե Ղևոնդյանի, Անի Այվազյանի, Տիգրան Աղաբաբյանի, Արթուր Մելիքսեթյանի, Արտյոմ Եգանյանի, Սոֆյա Ամիրխանյան-Ռոշլաույի, Արևիկ Մասուրյանի, Արևիկ Վարսանյանի, Զոհրաբ Գևորգյանի, Անուշիկ Յուղուրջյանի, Միքայել Համբարձումյանի, Անի Սուջոյանի, Եվգենիա Եգոյանի, Արմեն Կարապետյանի, Միքայել Թադևոսյանի, Աշոտ Թոդորովի, Կարինե Մանասյան և այլոք,

- Նոյշտրելից և Նոյբրանդենբուրգ քաղաքների հայերի, ի դեմս Գուրգեն Մովսիսյանի,

- Վոլֆսբուրգի հայ ընկերներ, ի դեմս Էդվարդ Սաֆարյանի,

- Էրֆուրտի հայ համայնք և այլ շատ ու շատ հայրենանվեր կազմակերպություններ և անհատներ։

 

Գերմանիայից մինչև 2020թ․-ի նոյեմբերի վերջ տեղափոխվեցին բազմապիսի բեռներ, որոնց առաջին խմբաքանակը երկու բեռնատարներով նոյեմբերի 17-ին տեղափոխվեց Հայաստան, իսկ ևս 8 բեռնատար մեքենաներ, բարձված տարբեր անհրաժեշտ իրերով, սարքերով և պարագաներով, այդ թվում նաև՝ բժշկական օժանդակ միջոցներով, վիրահատական գործիքներով և 4 շտապ օգնության մեքենաներով, մեկնեցին Բելգիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի կարգոյի պահեստներ, որտեղից մեր գործընկեր հանդիսացող Հայ Օգնության Միության ջանքերով վերջիններս մինչև առ սույն թվականի հունվարի 12-ը տեղափոխվեցին Հայաստան։ Այստեղ ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել իմ և մեր թիմի անունից Հայ Օգնության Միության Բելգիայի մասնաճյուղի նախագահ Պետեր Պետրոսյանին այս գործում իր անգնահատելի օժանդակության համար, ինչպես նաև ՀՕՄ Հայաստանի մասնաճյուղի երջանկահիշատակ Մարին Համբարձումյանին և Լիլիթ Հովհաննիսյանին, որոնց հետ խնդիրների լուծման նպատակով մշտական կապի մեջ ենք գտնվել։

 

Գերմանահայերի այս աննախադեպ միահամուռ ոգևորությունն ու միաբանված համագործակցությունը ի դերև հանեց մեր հայկական ներուժի բարձր արդյունավետությունն ու նվիրվածությունը հայրենական գործին։

 

Մնում էր հուսալ և հավատալ, որ հավաքված մարդասիրական իրերը Հայաստանում և Արցախում հնարավորինս շուտափույթ կհասնեին դրանց պահանջն ունեցող ճշգրիտ հասցեատերերին, ցավոք սակայն բեռների Հայաստանում մաքսային ձևակերպումները և դրանց բաշխման աշխատանքները երկարաձգվեցին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, որոնց մասին արդեն իրազեկված եք բազմիցս հանրային լրատվական միջոցներից և նաև անհատական զրույցներից։ Այս իսկ պատճառով ՀԵՄԱ վարչությունը որոշեց ստանձնել նաև Հայաստանում և Արցախում բեռների բաշխման պատասխանատվությունը՝ ապահովելով վերջիններիս թափանցիկ ու արագացված գործընթացը։ Այս նպատակով Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիան որպես գործընկեր կազմակերպություն լիազորեց «Հայ Կենտրոն Հերոսների Վերականգնողական Քաղաք» հասարակական կազմակերպությանը, ի դեմս՝ վերջինիս նախագահ Սուրեն Հակոբյանի (Արեենցի), զբաղվելու գերմանահայերի բեռների ընդունման և Հայաստանում ու Արցախում դրանց բաշխման աշխատանքներով։ 

 

Այս համագործակցությունը տվեց իրոք իր պտուղները և այսպիոսով հենվելով «Հերոսների Վերականգնողական Քաղաք» հասարակական կազմակերպության հաշվետվության վրա՝ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում առ մինչև սույն թվականի հուլիսի 9-ը ՀԵՄԱ համակարգմամբ գերմանահայերի և նրանց բարեկամների կողմից նվիրաբերված, Հայաստան և Արցախ մուտք գործած  և այնտեղ բաշխված մարդասիրական  բեռների հաշվետվությունն առավել մանրամասնությամբ թվային արտահայտմամբ Ձեր խոնարհ ծառան կներկայացնի այստեղ Ձեզ.

 

 ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, որտեղից գնացել է ԱՀ Առողջապահութայն նախարարությանը ըստ՝
թիվ 05100010/020221/003661 հայտարարագրի
Հիվանդանոցային մահճակալներ օգտագործված
Ներքնակներ օգտագործված
Փայտե կողասեղաններ հիվանդանոցային մահճակալների համար՝ օգտագործված
Մետաղյա կողասեղաններ հիվանդանոցային  մահճակալների համար՝ օգտագործված
Ընդհանուր -7880 կգ ըստ տեղերի քանակի -143

 

Թիվ 05100010/020221/003660 հայտարարագրի

Հաշմանդամի սայլակ, օգտագործված
Քայլակներ և հենաքայլակներ, օգտագործված
Մեծահասակների տակդիրներ, խանձարուրներ
Հաշմանդամի էլ. սայլակներ, օգտագործված
Ներքնակներ, օգտագործված
Օդի ֆիլտրեր
Կատետրներ իրենց պարկերով
Ընդհանուր-  7320 ԿԳ / ըստ տեղերի քանակը -265

Թիվ 05100010/020221/003664 հայտարարագրի

Հիվանդանոցային մահճակալներ օգտագործված,
Ներքնակներ ՝ օգտագործված
Փայտե կողասեղաններ հիվանդանոցային մահճակալների համար՝ օգտագործված,
Մետաղյա կողասեղաններ հիվանդանոցային  մահճակալների համար՝ օգտագործված
Ընդհանուր- 7000 կգ/ ըստ տեղերի քանակի- 118

 

Արցախի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին
Մահճակալ -77 հատ
Ներքնակ -98 հատ
Ձեռնափայտ և արմնկային հենակ -54 հատ
Բազկաթոռ -1 հատ

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի, մատակարարման բաժնին
Անվասայլակ -23 հատ

Քայլակ-20 հատ

Սայլակ-10 հատ

Հենակ- 19 հատ

Շարժիչով  սայլակ -8 հատ

Մարդասիրական բեռ-37 արկղ

 

ՀՀ  Հաշմանդամային սպորտի ֆեդերացիային

Քայլակ-11 հատ

Ձեռնափայտ- 50 զույգ
Ունիտազի կափարիչ -3 հատ
Ծնկահոդի շինա -5 հատ
Ոտնաթաթի ֆիկսատոր -8 հատ
Սրունքի ֆիկսատոր -2 հատ
Դաստակի ֆիկսատոր -1 հատ
Ծնկի կապիչ -2 հատ
Դաստակի և մատի շինա -2 հատ
Կրունկի ֆիկսատոր -2 հատ
Մեջքի գոտի -1 հատ
Դաստակի մեծ ֆիկսատոր -1 հատ
Ձեռքի բարձիկով ֆիկսատոր- 2 հատ

Ծնկի էլաստիկ շինա  - 2 հատ

Օրթեզ - 1 զույգ

Ծնկի էլաստիկ ֆիքսատոր  - 8 հատ

Կպչուն բինտ - 3 տուփ

Լոգարանի հենակ -1 հատ

Անվասայլակ- 8 հատ

Լոգարանի աթոռ- 3 հատ

Մահճակալ -5 հատ

Կույրի ձեռնափայտ -3 հատ

 

Արկադի Տեր Թադևոսյանի անվան «Կոմանդոս» Ռազմամարզական ակումբին
Սայլակ -8 հատ
Ձեռնափայտ -5 հատ
Ձեռնոց -1 արղ
Գլխարկ և շարֆ -1 արղ
Լապտեր -20 հատ
Քողարկող ցանց -24 հատ
Քողարկող սպիտակ ցանց - 5 հատ
Պատգարակ -19 հատ
Կասկա ուսումնական -2 հատ
Քնապարկ փոքր -40 հատ
Տերմո հագուստ- 16 արկղ
Բուժօգնության արկղեր- 50 հատ
Բուշլաթ -20 հատ

 

Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, բժշկական կենտրոն 
8 Հենակ
2 Քայակ
1 Անվասայլակ
11 Ծածկոց
15 Սավան
10 Բարձ մանկական
6 Վերմակ
4 Մանկական վերմակ

Շիրակի մարզ, քաղաք Արթիկի սոցիալական ծառայության կենտրոնին

Սոցիալական բեռը (հագուստ, կոշիկ, կենցաղային պարագաներ և այլն) տրվել է -1295 անձի

Շիրակի մարզի «Անմար Կրակներ»  Ռազմահայրենասիրական Բարեգործական հկ-ին
Մարդասիրական բեռից (հագուստ, կոշիկ, կենցաղային պարագաներ և այլն) հանձնվել է - 425 ընտանիք, որից -1910 անձի
Անվասայլակ- 2 հատ
Քայլասայլակ -32 հատ
Արմնկային ձեռնափայտ- 24 զույգ
Հաշմանդամ երեխայի սայլակ -1 հատ
Աթոռ-սայլակ ՝ սանիտարական հարմարանքով -3 հատ
Կույրի ձեռնափայտ- 4 հատ


Ըստ ռազմական նշանակության բեռի՝

Քողարկման ծածկոց- 250մ2 -11հատ
Առաջին բուժօգնության տուփեր- 72 հատ

Մարտական ժիլետ անթև -3հատ

Զինվորական բաճկոն -2հատ
Զինվորական ճտկավոր կոշիկներ-13 հատ

 

Սյունիքի մարզպետարանի կողմից գերմանահայերի մարդասիրական օգնությունը (հագուստ, կոշիկ, կենցաղային պարագաներ, երեխաների համար նախատեսված իրեր և այլն) բաշխվել է հետևյալ համայնքներում սույն կերպով

Տեղ - 222 ընտանիքի, որից -1061 անձի

Խնձորեսկ/Ն Խնձորեսկ - 100 ընտանիքի, որից՝ 382 անձի

Շուռնուխ - 12 ընտանիքի, որից՝ 36 անձի

Որոտան - 19 ընտանիքի, որից՝ 63 անձի

Հարթաշեն - 45 ընտանիքի, որից՝ 180 անձի

Վերիշեն - 42 ընտանիքի, որից՝ 171 անձի

Ակներ - 34 ընտանիքի, որից՝ 178 անձի

Քարահունջ - 55 ընտանիքի, որից՝ 292 անձի

Բարձրավան - 27 ընտանիքի, որից՝ 71 անձի

Տաթև - 252 ընտանիքի, որից՝ 1061 անձի

Նռնաձոր - 39 ընտանիքի, որից՝ 130 անձի

 

Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոց - 10 ընտանիքի, որից՝ 40 աշակերտների

 

Սյունիքի մարզի երկրապահ կամավորական միություն

1 դաշտային գեներատոր

40 բահ

1 արկղ զինվորական հանդերձանք

 

ՀՀ Սյունիքի մարզի բժշկական կենտրոններ

2 շարժական զուգարան հաշմանդամների համար

17 անվասայլակներ

22 հաշմանդամի հենակ

 

Տավուշի մարզ

Հայ Օգնության ֆոնդի Բերդի գրասենյակ

Նոր և օգտագործված հագուստ տրամադրվել  է ընդհանուրը 128 ընտանիքի, որից՝ 

նոր հագուստ-620կգ

հին հագուստ-1435կգ

Քայլակ-31 հատ

Ոտնակ-38 հատ

Անվասալյակ-7 հատ

Թվով 50 բահ տրամադրվել է ՊՆ զորամասին,

Թվով 50 բահ տրամադրվել է գյուղատնտես շահառուներին

Թվով 1 դաշտային գեներատոր տրամադրվել է ՊՆ զորամասին

Թվով 31 քայլակներ տրամադրվել են հաշմանդամներին

Թվով 7 անվասայլակներ տրամադրվել են հաշմանդամներին

Թվով 38 ոտնակներ տրամադրվել են հաշմանդամներին

 

 ՀՀ առողջապահության նախարարության մարդասիրական կենտրոն

3 շնչառական ապարատներ

Մոտ 1,5 տոննա վիրահատական գործիքներ, դեղորայք և բուժօգնական այլ միջոցներ,

2 ռենտգեն ապարատներ,

1 դաշտային գեներատոր

 

Գործընկեր «Հայ Կենտորն Հերոսների Վերականգնողական քաղաք» հասարակական կազմակերպություն

16 ավտոմատիզացված ծալովի հիվանդանոցային մահճակալներ

2 դաշտային գեներատորներ

16 անվասայլակներ

3 արկղ օրթոպեդիկ և վերականգնողական միջոցներ

 

ՀՀ ԶՈԻ ՀՕՊ զորքեր

5 դաշտային գեներատորներ

 

 

Ավաղ պատերազմը երկարեց 44 օր, ավաղ բազմահազար երիտասարդ, ես կասեի դեռ պատանեկան հասակում գտնվող կյանքեր հայրենի հողը պաշտպանելիս հավերժացան մարտադաշտում, ավաղ վիրավորում ստացած  բազմաթիվ  հայրենանվեր մարդիկ խեղվեցին ֆիզիկապես և հոգեպես և ավաղ մենք բոլորս դեռ երկար կրելու են այս արհավիրքի հետևանքների դրոշմը մեր մարմնում և հոգում:

  

Սակայն կյանքը շարունակվում է, այսօր ունենք այն, ինչ ունենք: Պետք չէ ընկճվել, հարկավոր է դիմակայել նոր իրողության մարտահրավերներին և այս առումով ՀԵՄԱ-ն արդեն ներգրավված է Հայաստանին օգնելու նոր ծրագրերում, ինչպիսիք են «ՏՏ ուսուցման դասընթացներ վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար», «Հերոսների Վերականգնողական Քաղաք» կազմակերպության կողմից վերականգնողական կենտրոնի կառուցապատման աշխատանքներում և այլն։

 

 

 

Սիրելի հայրենակիցներ,

Սիրելի բարեկամներ,

 

Հորդորում եմ և կոչ անում, ներգրավվեք պատերազմի հետևանքները վերացնելուն ուղղված հայաստանյան և արցախյան ծրագրերում կամ ինքներդ առաջարկեք Ձեր մտքերն այս ուղղությամբ, ներդրեք Ձեր նյութական և ամենակարևորը՝ բարոյական աջակցությունը այնտեղ մարդկանց նեցուկ լինելու համար։ Միայն այսպես կարող ենք արժանի լինել մեր հավերժացած տղաների նվիրյալ զոհաբերությանը։

  

Փա՜ռք ու Պատի՜վ մեր նահատակներին։

 

Ընդմիշտ Ձեզ երախտապարտ՝

 

Միքայել Մինասյան

 


Տեսադարան