Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակումը ամբողջ աշխարհում, իսկ մեր պարագայում այստեղ՝ Գերմանիայում, գերմանացիների եւ հայերի համատեղ ջանքերով, չէր կարող չունենալ իր ազդեցությունը անկեղծ հողի վրա բարեկամության եւ փոխադարձ համակրանքի խորացման համար: Այլեւս գերմանա-հայկական կապերի ամրությունը հենվում է երկու ժողովուրդների արժեքների ընդհանրությունների վրա, արժեքներ, որոնք ունեն քրիստոնեական հավատքի ակունքներ, արժեքներ, որոնց բաղադրիչներն, ի թիվս այլ եվրոպական ժողովուրդների ներդրած ավանդների, հիմք են կազմում ամբողջ արեւմտյան քաղաքակրթության արժեհամակարգի: Իսկ ի՞նչն է այդ արժեհամակարգում ժողովուրդների միջեւ այն կապող օղակը, որը նաեւ շարժիչ ուժ է հանդիսանում առօրյա փոխգործակցության համար: Իհարկե’, մշակույթը: Մշակույթը ժողովուրդների ձեռք բերած համընդհանուր հարստությունն է: Մշակույթի ոլորտում փորձի փոխանակումն ի հայտ է բերում ընդհանրություններ։
Սկզբում մենք պլանավորել էինք 2015թ.-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերն անցկացնել մայիսի 3-ից մինչև մայիսի 27-ը, սակայն պահանջարկը այնուհետև այնքան աճեց, որ ՀԵՄԱ հ/կ վարչությունը որոշեց այն երկրորդ մասով շարունակել սույն թվականի սեպտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 2-ը Բեռլինի Լիխտենբերգ-Հոհենշյոնհաուզեն և Շառլոտտենբուրգ շրջաններում լրացուցիչ միջոցառումներով և ձեռնարկներով: Այս անգամ վերստին հաճույքով համաձայնվեցին հովանավորությունը ստանձնել Գերմանական Բուդեսթագի պատգամավոր դր. Մարտին Պետցոլդը և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով պատասխանատու տիկին Կերստին Բոյերիխը (ՍԺԿ)։ Սակայն այս անգամ մշակույթային օրերի գլխավոր հովանավորությունն իր վրա վերցրեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին Գործերի Գերատեսչությունը (ԱԳԳ- Auswärtiges Amt)՝ ցուցաբերելով ֆինանսական զգալի օժանդակություն:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում ԳԴՀ Արտաքին Գործերի Գերատեսչությանը «Կոչ միասնության» երգի (խոսքը և երաժշտությունը՝ Սրբուհի Մարտիրոսյանի) տեսահոլովակի ձայնագրության և տեսագրման ծախսերը ստանձնելու համար: Տեսագրությունը կատարվել է ստուդիայում և Բեռլինի տարբեր վայրերում: Վերոնշյալ երգի բովանդակությունը ներկայացնում է հայ նորագույն պատմության ակնարկային ընթացքը և ավարտվում խոհական այն մտքով, որ միայն միասնությամբ և ուժերի համախմբմամբ է հնարավոր դժվար իրավիճակներից ելք գտնել: Այս տեսագրությունը հանդիսանում է Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի ուղենիշը և վերջինիս պատկերացումային խորհրդանիշը: Այն կարող եք դիտել հետևյալ հղումի վրա սեղմելով՝
www.aeae.eu
Ստորև ներկայացնում ենք 2015թ.-ի Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի երկրորդ մասով նախատեսված միջոցառումների բովանդակությունը.
———————————————————————————————————————————————-
«ԱԶԱՏՈԻԹՅՈԻՆ»
Բալետային խորեոգրաֆիկ ներկայացում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության տոնին։
Կառլսհոռստի Մշակույթի տուն, հասցեն՝ Treskowallee 112 , 10318 Բեռլին
Երկուշաբթի, 21.09.2015թ.-ին, ժամը. մուտքը՝ 19:00-ին, սկիզբը՝ 19.30-ին, մուտքի արժեքը՝ 10€, զեղչ՝ 8€ (ուսանողների և թոշակառուների համար)
- Ներկայացվում է Բեռլինի Արշակ Ղալումյան և Ընկերներ դասական պարային խմբի կողմից։
Արշակ Ղալումյան և Ընկերներ պարային խումբը կազմվել է Բեռլինի 5 արհեստավարժ բալետի մենակատարներով, որի գեղարվեստական ղեկավարն է հայազգի բալետմեյստեր Արշակ Ղալումյանը: Նրա խորեոգրաֆիկ «Ազատություն» ստեղծագործությունը ներկայացնում է այն նորագույն դեպքերի մարմնավորումը, որոնք հանգեցրեցին Հայաստանի Անկախ Հանրապետության ստեղծմանը: Այս յոթ մասից (Ճանապարհ, Կույր միտք, Հիշողություն, Թափանցիկություն, Օգնություն, Առավոտյան շաղ, Մեր հոգին) բաղկացած խորեոգրաֆիկ ստեղծագործությունը պատկերում է հայ մարդու նուրբ, բայց և ազատատենչ ոգին: Մեր հանդիսատեսին սպասում է հաճելի լարված երեկո:
Ողջույնի խոսքը՝ Միքայել Մինասյան, ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ
Տոնական բացման խոսքը՝ դր. Մարտին Պետցոլդ, Գերմանական Բունդեսթագի Պատգամավոր
Ողջույնի ուղերձը՝ Աշոտ Սմբատյան, ԳԴՀ-ում ՀՀ Արատակարգ և Լիազոր դեսպան
Բարեմաղթանքներ՝ Կատրին Գոկշ, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի վարչության պետ
—————————————————————————————————————————————-
«Հայերի դիմադրությունը Մուսա լեռում» բեմական ներկայացում
Կառլսհոռստի Մշակույթի տուն, հասցեն՝ Treskowallee 112 , 10318 Բեռլին
ՈԻրբաթ, 09.10.2015թ.-ին, ժամը՝ մուտք. 19.00-ին, սկիզբ՝ 19.30-ին, մուտքի արժեքը՝ 10 €, զեղչ՝ 3€ (ուսանողների և թոշակառուների համար)
- Երաժշտա-թատերական ներկայացմամբ գրական երեկո Մշակույթի Շրջանակ հ/կ-ի հետ համագործակցությամբ, Ստեփան Գանտրալյան և Ալեքսանդրա Շպիլման դերասանական երկյակի կողմից Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» համանուն վեպից հատվածների արտիստիկ ընթերցանությամբ ներկայացում:
Ողջույնի խոսքը՝ Միքայել Մինասյան, ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ
Ողջույնի ուղերձը՝ Անտյե Ման, Մշակույթի շրջօղակ Բեռլինում հ/կ (Kulturring in Berlin e.V.)
—————————————————————————————————————————————————-
ԱՂՈԹՔԻ ՄՈՒՏՔՈՎ ՍԱՆԿՏՈԻՍ ԱՆՍԱՄԲԼԻ ՀԱՄԵՐԳԸ
Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Ավետարանական Պաուլ Գերհարդի անվան «Ամենափրկիչ» եկեղեցի, հասցեն՝ Nöldnerstr. 43, 10317 Բեռլին
Շաբաթ, 17.10.2015թ.-ին ժամը՝ մուտք. 18.30-ին, սկիզբ. 19.00, 10 €, մուտքի արժեքը՝ 10 €, զեղչ՝ 8€ (ուսանողների և թոշակառուների համար)
Սանկտուս անսամբլը հիմնադրվել է 2004թ.՝ նպատակ ունենալով ներկայացնել արևմտաեվրոպական, հայկական միջնադարյան և դասական վոկալ երաժշտություն: Խումբը բազմաթիվ համերգներ է ունեցել ինչպես Երևանում, այնպես էլ աշխարհի հեղինակավոր համերգասրահներում (Գերմանիա, Շվեյցարիա, Կանադա, Սիրիա, Իրան) և արժանացել բարձր գնահատականների: Տիգրան Մանսուրյանը՝ Սանկտուսի մասին. <<Սանկտուսը ունեցել է լուրջ ստեղծագործական հաջողություններ՝ ներկայացնելով արևմտաեվրոպական դասական գործեր, միևնույն ժամանակ ստեղծելով բացառապես հայ հոգևոր և աշխարհիկ երկացանկ: Սա իսկապես նորամուծություն էր, քանի որ մեզանում գոյություն չի ունեցել բազմաձայն անսամբլային վոկալ երաժշտության ավանդույթը, և նման կազմերի համար ստեղծագործություններ գրված չեն եղել: Ռադիկ Մելիքյանի նվիրված աշխատանքի շնորհիվ խմբի հայկական երկացանկը ունի գրավիչ նրբերանգներ, ինչը խմբին հաղորդում է անկրկնելի հնչողություն>>:
Հայաստանից ժամանած ՍԱՆԿՏՈԻՍ համույթի համերգը աղոթքով կբացի Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանահայ Թեմի Առաջնորդ Նորին Սրբազնություն Արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը։
- ՍԱՆԿՏՈԻՍ երգչախմբի համերգում Կոմիտասը կհանդիպի Բախին, իսկ մեր լսարանը կհայտնաբերի միջնադարյան գերմանական և հայ միջնադարյան հոգևոր երգերի շատ ընդհանրություններ: Միայն ակապելլա երգեցողություն:
Ողջույնի խոսք՝ Միքայել Մինասյան, ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ
Հյուրընկալի խոսք՝ Յ. Ցիպերիկ, Պաուլ Գերհարդի անվան Ավետարանական Եկեղեցի
Մեկնաբանություն՝ Ռադիկ Մելիքյան, ՍԱՆԿՏՈԻՍ համույթի գեղատվեստական ղեկավար
Աղոթք՝գերաշնոր հայր Տեր Գնել քահանա Գաբրիելյան
Հրավիրված պատվավոր հյուրերն են.
Արթուր Աբյահամ, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն
Դր. Մարտին Պետցոլդ, Գերմանական Բունդեսթագի Պատգամավոր
Դր. Կատրին Գոկշ, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Մշակույթի պետ. ծարայության ղեկավար
————————————————————————————————
«
Փաստերի և ականատեսների վկայությունների հիման վրա 21-րդ դարում ցեղասպանական հանցանքների կանխարգելիչ միջոցառումներ» թեմայով» դասախոսություն
Բեռլինի Շառլոտտենբուրգ-Վիլմերսդորֆ շրջանի խորհրդատուն
Երկուշաբթի, 02.11.2015թ.-ին, ժամը՝ 19.00-ից, մուտքն՝ ազատ, անհատույց ֆուրշետ, խմիչքները՝ գնովի
Ցեղասպանությունների ճանաչումն ինքնանպատակ չէ: Այն մարդկության դեմ գործվող ոճիրների կանխման առաջին քայլն է: Ցեղասպանական հանցարարքների վերլուծությունը և դրանից բխող կանխարգելիչ մեխանիզմները հնարավորություն են ընձեռնում ապագայում խուսափելու դրանցից կամ վերջիններս առնվազն նվազեցնելու:
Բացման խոսքը՝ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյան
Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս պարոն Աշոտ Մելքոնյանի «
Փաստերի և ականատեսների վկայությունների հիման վրա 21-րդ դարում ցեղասպանական հանցանքների կանխարգելիչ միջոցառումներ» թեմայով» դասախոսությունը
Ականատես վկայի փաստագրական զեկուցում, Արթուր Սիմոնյան
Հաղորդավար՝ դր. Աննեմարի Բրաուն
2015թ.-ի Գերմանա-Հայկական Մշակույթային Օրերի փակման հրաժեշտի խոսքը՝ Միքայել Մինասյանի
Երաժշտական ձևավորումը՝ Երևանի Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Թատրոնի մեներգիչ Արտակ Կիրակոսյանի:
—————————————————————————————————
Մեզ ուրախացնում է այն հանգամանքը, որ նոր գործընկեր կազմակերպություններ և ընկերություններ ողջունում են մեր միջոցառումները և հաճույքով են համագործակցում մեզ հետ ու աջակցում մեզ: Այս անգամ նրանք հետևյալներն են.
ԳԴՀ ԱԳԳ
Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պետական Ծառայություն
Կառլսհոռստ շրջանի մշակույթի տուն
Գերմանիայի Հայ Առաքելական Եկեղեցու թեմ
Բեռլինի Եկեղեցական և Մշակույթային Հայ Համայնք
Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան Ավետարանական Եկեղեցու համայնք
InteriorDAsein/Berlin պատկերասրահ
Մշակույթի շրջօղակ Բեռլինում հ/կ
ՆԱԻՐԻ ԻՄՊԷՔՍ
—