Միության սիրելի անդամներ,
սիրելի բարեկամներ,
2014թ.-ի ապրիլի 30-ին, ժամը՝ 18.00-ին, Բեռլինի Լիշտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43, 10317 Berlin, ՀԵՄԱ հ/կ-ն կազմակերպում է «Ո’չ պատմության կրկնությանը» խորագրով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո։
Երեկոյին հրավիրված են Գերմանիայում ՀՀ դեսպան մեծարգո պարոն Վահան Հովհաննիսյանը և Գերմանիայում Արցախի ներկայացուցիչ պարոն Հրություն Գրիգորյանը։Ելույթի խոսքով խնդրել ենք հանդես գալ պարոնայք մեծարգո Վահան Հովհաննիսյանին և Հարություն Գրիգորյանին։
Հաղորդավար՝ ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյան։
Գեղարվեստական մասի ձևավորումը՝ ՀԵՄԱ աշակերտներ և ուսուցչական անձնակազմ (ընթերցանություն, երգեր և ասմունք)։
Բեմական մասի ձևավորումը՝ Հրանտ Կոստանյան։ Սիրով հրավիրում ենք մասնակցելու ՀԵՄԱ հ/կ կազմակերպած հուշ երեկոյին։