IMG-LOGO

Տարեկան ավարտական քննություններ

23-06-2014
IMG

Սիրելի ծնողներ,

միության սիրելի անդամներ,

սիրելի բարեկամներ,

 

2013/14 ուսումնական տարին աստիճանաբար մոտենում է իր ավարտին և մենք ցանկանում ենք մեր սաների առաջադիմություններն ամփոփել։ Այս կապակցությամբ մեր աշակերտ-աշակերտուհիները  06.07.2014թ․-ին, ժամը՝ 11.00-ից Normannenstr. 1-2, 10317 Berlin-Lichtenberg հասցեում Հալլ/Վիթենբերգ համալսարանին կից Մեսրոոպ Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից ստեղծված քննական հանձնախմբի մոտ կհանձնեն գիտելիքների ստուգման քննություններ և կստանան իրենց գիտելիքներին համապատասխան գնահատականներ։ 

 

Այնուհետև միասին կմեկնենք Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի «Փրկչի» եկեղեցի, որտեղ հանդիսական կերպով կտոնենք ուսումնական տարվա ավարտը և հանդիսությամբ երեխաներին կհանձնենք իրենց վկայականները։ Ապա բոլորին հրավիրում ենք տոնական հացկերույթի։

 

Ուրախ ենք Ձեզ ողջունելու մեր դպրոցական հանդեսին։

 

Սիրով՝

ՀԵՄԱ Վարչություն