Սիրելի բարեկամներ, հարգարժան տիկնայք եւ պարոնայք,
յուրաքանչյուր ժամանակ ունի իր հերոսները: Մեր ժամանակի հերոսն է Երեւանի Սպենդիարյանի անվան Ազգային Ակադեմիական Օպերայի եւ Բալետի թատրոնի մենակատար երգիչ Արտակ Կիրակոսյանը, ով ներկայումս բնակվում է Բեռլինում: Արտակը Սարդարապատում համերգի փորձի ժամանակ քամուց պոկված բեմի կառույցի մետաղական վայր ընկնող սյան տակից փրկում է երեք երեխաների կյանք՝ իր վրա վերցնելով հուժկու հարվածը եւ ստանալով ծանր վնասվածքներ: Այդ դեպքից ի վեր նա դառնում է անդամալույծ եւ գամվում սայլակին: Այնուամենայնիվ Արտակը մեծ բեմ վերադառնալու հույսը չի կորցնում: Այժմ եկել է հույսն արդարացնելու ժամանակը. Եվրոպացի եւ Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ն (ՀԵՄԱ) սրտանց հրավիրում է Ձեզ մասնակցելու
ԱՐՏԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ
«Փշաքաղման զգացում…»
մենահամերգին, որը տեղի կունենա
2015թ.-ի մարտի 22-ին, ժամը՝ 19.00-ին, մուտքը՝ 18.30-ից,
Բեռլինի Կառլսհոռստ շրջանի մշակույթի տան համերգասրահում,
հասցեն՝ Treskowallee 112, 10318 Բեռլին:
-----
Մուտքը չափահասների համար՝ 20,00€
Զեղչված մուտքը մինչեւ 14 տարեկան անչափահասների եւ թոշակառուների համար՝ 15,00€
Գնարժեքի մեջ ներառված է բազմատեսակ ուտեստներով բյուֆեն:
Տեղում կարող եք գնել նաեւ խմիչքներ:
Մուտքի տոմսերը կարող եք վաղօրոք ձեռք բերել՝ կապվելով մեզ հետ.
հեռ.՝ 030-830 33 416
բջջային՝ 0170- 68 41 276
էլ. փոստ՝ info@aeae.eu
Համերգը նվիրվում է ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած սպանդի հայ զոհերի հիշատակին: Կից ներդիրում ներկայացնում ենք համերգի ծրագիրը եւ գովազդային ցուցանկարը:
Հարգանքներով՝
ՀԵՄԱ հ/կ Վարչություն